Live24
Օգոստոսի 21, 2025
Live24

Live24

Լուրեր

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքը և երթը արտոնված է։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

«Նախատեսված հավաքը և երթը արտոնված է, այն համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ–ի հետ»,– նշված է հայտարարության մեջ։

Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրենց հոր տունն է, իրենց տնից են բերել, բայց իրենք չարաչար սխալվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հոգևորականության կողմից իշխանության հնարավոր բանադրմանը:

«Թող մտածեն՝ իրենց շուրջը ինչ է կատարվում: Այս պահի դրությամբ երկու բարձրաստիճան եկեղեցական մեղադրվում են ամենածանր քրեական հանցագործության մեջ»,- ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշեց, որ իրենք կաթողիկոսի թեկնածու չունեն: «Ոչ՛, մենք թեկնածու չունենք: Մնացածի հետ կապված՝ համոզված եմ, որ Կտրիճ Ներսիսյանը, եթե ոչ այսօր, եթե ոչ վաղը, ապա շատ մոտ ապագայում կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը, որ նոր Կաթողիկոս ընտրվի: Այնուամենայնիվ, համարում եմ, որ այդ իմաստությանն ինչ-որ պահի նա կգա: Չեմ կարող ասել՝ ինքնակամ կգնա, թե ենթադրենք կողքի եպիսկոպոսները կամ խիղճը կասեն, կամ Աստված իրեն ինչ-որ ձևով նշան կտա, կասի՝ եղբա՛յր, ամոթ է, մի՛ արա այդ բանը»,- ասաց նա:

Հուլիսի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Այս մասին հայտնում են  Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Իր քարոզում պատարագիչ Սրբազանն անդրադարձավ Հայոց աշխարհում աստվածային լույսի ներգործուն զորությանը, որը ճառագեց Խոր Վիրապի խավար գբից, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ ընկերակցությամբ լռության, ցրտի, մենության հաստատուն մնաց իր հավատքի մեջ և Սուրբ Հոգու շնորհներով, լուսավոր հավատքով վերակառուցեց մեր հոգևոր հայրենիքը։

Նարեկ Սրբազանն ընդգծեց, որ այդ հոգևոր հայրենքում հաստատվեց Սուրբ Էջմիածինը, որպես աստվածային հայտնության մարմնացում, ուր Աստված հանդիպեց հայոց ազգին։

Սրբազան Հայրը խոսեց նաև մերօրյա դժվարությունների և եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող հայորդիներին։

«Այն, ինչ-որ տեսանք օրեր առաջ, իսկապես, կարելի է անվանել համազգային ամոթի օր։ Մեր երկու հոգևոր եղբայրները՝ Միքայել և Բագրատ Սրբազանները, ինչպես նաև ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանն այսօր «Վիրապ»-ի մեջ են։ Նրանք լուռ են, բայց նրանց աղոթքը բարձրանում է երկինք ու այդ աղոթքի ձայնը տարածվում է Սուրբ Էջմիածնից։

․․․Սուրբ Էջմիածինը ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին։ Այն սասանել անկարելի է, որովհետև նրա հիմքը մեր Տերն է՝ Հիսուս Քրիստոս», - նշեց Նարեկ Սրբազանը՝ ամենքին հորդորելով այս տագնապալի օրերին հաստատուն լինել հավատքի մեջ, մնալ հավատարիմ զավակները Սուրբ Էջմիածնի և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այս մասին նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տարածաշրջանային խաղաղության խթանմանն ու տնտեսական զարգացմանը»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։ 

ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության  քրեական դատարանի որոշումը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի, նաեւ «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը կմնա  կալանքի տակ։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է  հունիսի 18-ին՝ դատավոր Արտակ Կարապետյանի որոշմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին։ Դրանից հետո պաշտպանները հետ էին վերցնել բողոքը։ Դատախազությունը եւս բողոք էր ներկայացրել, թեեւ կալանքի միջնորդությունը բավարարվել էր։ 

 

Քննչական կոմիտեն հերքել է «Հրապարակ»-ի այն տեղեկությունը, ըստ որի Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին վերագրվող խոսակցությունը մոնտաժված է.

«Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ Քննչական կոմիտեն «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունից պահանջում է հերքում

Մի շարք զանգվածային լրատվամիջոցներ օգտվելով այն հանգամանքից, որ հրապարակվել են Սրբազան պայքար շարժման ներկայացուցիչների կողմից ահաբեկչություն և իշխանությունը զավթելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ արձանագրված խոսակցությունների առանձին հատվածները, հրապարակման առաջին իսկ օրվանից չհիմնավորված տեղեկություններ են տարածում խոսակցությունները մոնտաժելու, «բառերն իրար կպցնելու» միջոցով նախադասություններ ձևակերպելու, զրույցը համատեքստից կտրված ներկայացնելու, ամբողջ խոսակցությունները արհեստական բանականության միջոցներով ստացած լինելու վերաբերյալ:

Մասնավորապես, «Հրապարակ» օրաթերթն այսօր առավոտյան՝ ժամը 08:15-ին տարածած հրապարակման մեջ պնդել է, թե իբր «պատերի տակ գյուլլելու» վերաբերյալ Վազգեն Գալստանյանի զրույցը վերաբերում է թմամիջոց իրացնողներին: Պաշտոնապես պարզաբանում ենք, որ արձանագրված զրույցի մեջ թմրամիջոցների կամ դրանք տարածող անձանց մասին խոսակցություն ընդհանրապես չկա:

Միաժամանակ կոչ ենք անում պահպանել մասնագիտական էթիկան, զերծ մնալ քաղաքական կամ այլ նպատակներով կեղծ տեղեկություններ տարածելուց, քրեական վարույթով ձեռք բերված տվյալների վերաբերյալ չճշտված կամ ակնհայտ կեղծ տվյալներ տարածելուց՝ նկատի ունենալով, որ դատական վարույթի ընթացքում բոլորը հնարավորություն են ունենալու ներկա գտնվել բոլոր ապացույցների, այդ թվում մանիպուլյատիվ հայտարարություններով կասկածի տակ դրվող ձայնագրությունների հետազոտմանը»։

 

Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն գնահատականները, մենք չենք ասել՝ կողմ չենք նրա թեկնածությանը, հակառակը՝ հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Մենք ունենք մեր ֆրակցիայի հայտարարությունը, որ կմիանանք իմփիչմենթի գործընթացին: Դավիթի մասով մենք հայտարարել ենք, որ կողմ ենք, նույնիսկ ցույց ենք տվել ստորագրություններն՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Միքայել Սրբազանին, Քոչարյանն ասաց, որ դա իրենց նախաձեռնությունը չի եղել: «Կար արդեն նախաձեռնություն և մենք էլ հայտարարել ենք, որ եթե Սրբազանը համաձայնի, մենք էլ մեր ստորագրություններով կաջակցենք»,- պարզաբանեց նա:

ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը պատանդ է դարձրել Մերձավոր Արևելքի ճակատագիրը: Այս մասին օկուպասված Ստեփանակերտում տեղի ունեցող ՏՀԿ գագաթնաժողովի ժամնակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Իրանի նախագահը հայտարարել է, որ 12 օրվա ընթացքում գրոհներ են իրականացվել խաղաղ բնակիչների և ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո գտնվող միջուկային օբյեկտների վրա:

«Մենք կանխել ենք պատերազմը տարածաշրջանում՝ օգտվելով ինքնապաշտպանության մեր օրինական իրավունքից։ ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելը «պատանդ» է դարձրել Մերձավոր Արևելքի ճակատագիրը։ Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա դա բացասաբար կանդրադառնա տարածաշրջանում տնտեսական ինտեգրման վրա»,-ասել է Փեզեշքիանը:

«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են: Այս մասին հյատնում է «Ազատությունը»:

«Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում տեղի ունեցած խուզարկությունից հետո 4 անձի մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով:

Քննաչական կոմիտեից հայտնում են՝ 4-ն էլ կալանավորված են: Թե ովքեր կալանավորված անձինք և ինչ պաշտոններ են զբաղեցնում ՔԿ-ից չեն մանրամասնում»:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով խորացնել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին ասված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։

«Մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը և գալիք տարիներին ավելի ամուր կապերի ձևավորմանը։ Այս հատուկ օրը մեր ամերիկացի բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-նշված է գերատեսչության գրառման մեջ։

Ֆոտո

Կիսամերկ Ջորջինան ցուցադրել է Ռոնալդուի հերթական թանկարժեք նվերը

Ուկրաինայում «հետաքրքիր ժամանակներ» են սպասվում. Թրամփ

Ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են մեր շահերը․ Ալիև

Կկառուցվի Համահայկական խաղերի մարզական ավան

Բելառուսը պատրաստվում է ավելացնել հրթիռների արտադրությունը

Ուկրաինան Ղրիմում hարվածել է վառելիք և քսանյութեր տեղափոխող ռուսական բեռնատար գնացքին

Լավրովն ասել է՝ որ դեպքում Պուտինը կհանդիպի Զելենսկու հետ

Աշխատանքս շարունակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում. Արեն Մկրտչյան

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով

Շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև կհաստատվեն առևտրային հարաբերություններ․ Նիկոլ Փաշինյան

Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեց 3 ամիս ժամկետով

ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է միասնական հեռախոսային նոր համակարգ

Բագրատ Սրբազանի նախնական կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Մենք չենք կարող հրաժարվել անկլավների և էքսկլավների թեմայից․ ՀՀ վարչապետ