Live24
Օգոստոսի 22, 2025
Live24

Live24

Լուրեր

Փաշինյանը իր գործողություններով նպաստում է ընդդիմադիր ուժերի միաբանմանը։ Մեր քաղաքական գիտակցության մեջ միտումնավոր արմատավորել են դոգմա, թե ամեն ինչ կախված է մեկ խարիզմատիկ կերպարից. շուտով կտեսնեք հավաքական լիդերությամբ միավոր։

Եթե մենք ընտրենք անպայման ինչ-որ մի լիդերի շուրջը համախմբվելու գաղափարը, ապա դա ձախողելու ամենակարճ ճանապարհն է դառնալու։ Շարժումը պետք է ղեկավարի կոլեկտիվ առաջնորդը, իսկ թե հետագայում ով կստանձնի, օրինակ, վարչապետի դերը, ցույց կտա կյանքը, պայքարը, aysor.am-ի՝ «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Այս ձեռնարկումը նշանակելու է նոր իրավիճակ, երբ, օրինակ, տասնմեկ մարդ, վայելելով հանրության վստահությունը, կղեկավարի շարժումը։ Ամեն օր այդ մարդիկ կկայացնեն ստրատեգիական որոշումներ, պետք է կազմակերպեն բազմահազարանոց հանրահավաքներ, բանակցեն։ Այդ ընթացքում բնականորեն առաջ կգան լիդերներ։ Շարժման հավաքական առաջնորդության կազմի հարցում մենք արդեն բանակցություններ ենք վարում, բոլորս միասին մեր առջև վերջնաժամկետներ ենք դրել։

Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքական պայքարի բոլոր ձևորը կիրառվելու են, երկրի կառավարումը ստանձնելու է լիովին կայացած համակարգ, մարդիկ պետք է տեսնեն ձևավորված այլընտրանքը»։

2020-21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։ 
Սա նաև նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով։ Ներկա հոգևորականների և հավաքված քաղաքացիների  թիվը չի գերազանցել 1,500-ը։ Եվս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը։ Այլ տարբերակ չկա»,- գրել է նա:

2020-21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։

«Սա նաև նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով։ Ներկա հոգևորականների և հավաքված քաղաքացիների թիվը չի գերազանցել 1,500-ը։ Եվս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը։ Այլտարբերակ չկա»,- գրել է նա:

Հայաստանում հուլիսի 1-ից տրանսպորտային միջոցների տեխզննման համար գույքահարկ վճարելու պարտավորությունները հանվել են։ Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ օրենսդրության համապատասխան փոփոխություններն առաջարկվել են անցյալ տարվա վերջին։ 

«Նախկինում, երբ մարդիկ իրենց մեքենան տանում էին տեխնիկական զննման, նրանք պարտավոր էին մարել գույքահարկի պարտքը։ Եվ ոչ միայն նախորդ տարվա պարտքը, այլև ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը։ Սակայն հետագայում օրենքը փոփոխվել է, որի համաձայն քաղաքացիներին հնարավորություն է տրվել վճարել միայն կուտակված պարտքը և անմիջապես անցնել տեխնիկական զննում։ Այսօր մեքենայի տեխնիկական զննում անցնելու համար ընթացիկ տարվա գույքահարկ վճարելու պարտավորություններ չկան», - բացատրեց Թունյանը։

Բանակցություններ Դուբայու՞մ. Խաղաղությո՞ւն, թե՞ հերթական խաբկանք։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հուլիսի վերջին Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություններին։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Middle East Eye-ի տվյալներով՝ Փաշինյանը և Ալիևը պլանավորում են նոր հանդիպում՝ հուլիսի վերջին Դուբայում։ Ըստ աղբյուրի՝ նպատակն իբրև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակությունն է, որի նախագիծը համաձայնեցվել էր դեռևս մարտին։ Սակայն, այդ ժամանակից ի վեր Բաքուն շարունակում է ընդլայնել մեր երկրի նկատմամբ առաջադրվող պահանջների ցանկը։

2020թ. և 2023թ. դավադիր պատերազմներից հետո, իրեն հաղթող համարող Ադրբեջանը, (ենթադրվում է, որ Թուրքիայի հետ համաձայնեցված) անընդհատ պայմաններ է առաջ քաշում՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը, դադարեցնել Եվրոպական դիտորդների գործունեությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապահովել ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան, զսպել Հայ Առաքելական եկեղեցուն և Հայաստանի ազգային ուժերին՝ բացառելով ռևանշը, ընդմիշտ մոռանալ Արցախ վերադարձը, չխոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, փակել Մեծամորի ատոմակայանը, Սյունիքում տրամադրել ՀՀ կողմից չվերահսկվող միջանցք-ճանապարհ, դուրս բերել երրորդ երկրների ռազմական ներկայությունը և այլն։

Յուրաքանչյուր նոր պահանջ հետաձգում է համաձայնագրի ստորագրումը և «խաղաղության գործընթացը» վերածում է Հայաստանի վրա միակողմանի ճնշման գործիքի։

Այս ֆոնին Դուբայում կայանալիք հանդիպումն ավելի շատ դատարկ երկխոսության իմիտացիա է լինելու։ Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են և դրանից առաջ սահմանադրական հանրաքվեի անցկացումը գործնականում անհնար է։ Բոլորը հասկանում են, որ Նիկոլն ուղղակի կտապալվի և ժողովուրդը կմերժի այդ խայտառակության մասին այդ հանրաքվեն: Սա Բաքվին առիթ է տալիս մեծացնել պահանջները՝ գիտակցելով, որ Նիկոլը հայ ժողովրդի հետ լրջացող պրոպլեմներ ունի և չի կարող արագ արձագանքել։

Նախատեսված հանդիպումը կարծում եմ ոչ թե առաջընթաց է, այլ դիվանագիտական ուղիները պաշտոնապես բաց պահելու ազդանշան: Քանի դեռ Ադրբեջանն է թելադրում պայմանները, իսկ Փաշինյանը՝ ներքին անկայունության և իշխանությունն ամեն գնով պահելու պայքարի մեջ է՝ «խաղաղության համաձայնագրի» մասին դժվար է խոսել:

Խաղաղություն և կայունություն կարող է լինել միայն իշխանափոխությունից հետո: Դեռ մեկ տարի առաջ եմ ասել, որ Նիկոլն ինչ էլ անի՝ Բաքուն նրան խաղաղության թղթի կտոր չի տալու: Թեկուզև ողջ հայ ընդդիմադիր դաշտին դատի, բռնությունների ալիքներ կիրառի, գործարարներ, եկեղեցականներ, հասարակական ակտիվիստներ և այլ մարդկաց հետապնդի, վախի մթնոլորտ ստեղծի՝ միևնույն է թուրք-ադրբեջանական տանդեմը ցույց է տալու, որ չի վստահում Նիկոլի լեգիտիմությանը և չի ցանկանում նրա հետ որևէ լուրջ բան ստորագրել: 

Իսկ Նիկոլը չի հասկանում, որ որքան ուժեղացնում է ընդդիմության դեմ բռնաճնշումները, որքան շատ է հարվածում տարբեր աղդեցիկ հայ մարդկանց, այնքան թուլացնում է Հայաստանի դիրքերը խաղաղության հարցում:

Բոլորը տեսնում են, որ հանուն իր իշխանության՝ Փաշինյանը սիստեմատիկերեն քայքայում է Հայաստանը ներսից: Հարվածում է տնտեսությանը, Եկեղեցուն և այլ ազգային կուռույցներին, գժտվում է սփյուռքի հետ, չորով փակում է Արցախի հարցը, տրորում է ներհասարակական բարոյական սկզբունքները, պարբերաբար խնդիրներ է ստեղծում դաշնակից և բարեկամ երկրների հետ...

Այս ամենը տեսնելով, Թուրքիայի և Ադրբեջանի համար Փաշինյանի շարունակում է նմալ նախընտրելի կատարալու: Եվ նրանք ամեն կերպ օգտագործելու են գործող կառավարիչներին՝ առավելագույնը ստանալու և խաղաղության անվան տակ ողջ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում թուրքական լիակատար ազդեցություն հաստատելու համար:

Իշխանափոխությունը՝ Հայաստանի ինքնիշխան պետականությունը պահպանելու, իրական խաղաղության հասնելու և հայի տեսակը պահելու միակ ճանապարհն է: Իմփիչմենտը՝ իշխանափոխության կարճ, լեգիտիմ, հանրությանը համախմբող և անցնցում տարբերակը:

Իմփիչմենտն այս պահին իրատեսական է, թե ոչ՝ քննարկելի հարց է: Բայց որ իշխանափոխության համար իմփիչմենտն այլընտրանք չունի և չի ունենալու նաև 2026թ.՝ դառնում է ավելի ու ավելի տեսանելի»։

ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Դոնալդ Թրամփի առաջին գործադիր հրամանագրերից մեկը, որը նպատակ է ունեցել խստացնել միգրացիոն քաղաքականությունը: Երդմնակալության օրը ստորագրված փաստաթուղթն արգելել է ապաստան խնդրողներին հատել Մեքսիկայի սահմանը: Դատավոր Ռանդոլֆ Մոսը որոշել է, որ «նախագահը գերազանցել է իր լիազորությունները»:  

Մոսը 128 էջից բաղկացած որոշման մեջ նշել է, որ ոչ կացության օրենքը, ոչ էլ ԱՄՆ Սահմանադրությունը թույլ չեն տալիս պետության ղեկավարին չեղյալ հայտարարել առկա ապաստան տրամադրելու ընթացակարգերը, հայտնում է Bild-ը։ Դատավորը որոշել է, որ նույնիսկ անօրինական ներգաղթի հետ կապված «լուրջ մարտահրավերների» առկայության դեպքում՝ Թրամփը չի կարող անտեսել օրենքները:

Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավային սահմանին և նշել, որ ԱՄՆ-ն «բախվում է ներխուժման»: Նրա հրամանագրով չեղարկվել է Մեքսիկայի միջոցով երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի պաշտպանության համար դիմելու հնարավորությունը: Սպիտակ տունն արդեն խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը: 

«Շրջանային դատավորն իրավասու չէ խոչընդոտելու նախագահ Թրամփին և ԱՄՆ-ին՝ պաշտպանելու մեր սահմանը այն օտարերկրացիների հոսքից, որոնք փորձում են անօրինաբար ներթափանցել երկիր», — հայտարարել է Թրամփի վարչակազմի մամուլի քարտուղար Էբիգեյլ Ջեքսոնը։ 

 

Համաձայն Հայաստանում Իրանի դեսպանի նախնական հայտարարությունների՝ երկրի իշխանություններին տրամադրվել է տեղեկատվություն, որը վկայում է որոշ անօդաչու թռչող սարքերի՝ Իրան ներթափանցման հնարավորության մասին՝ հյուսիսային հարևանի տարածքից: Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Այս տեղեկատվությունը բավարար էր, որպեսզի Իլհամ Ալիևի հետ անմիջական կապի մեջ գտնվող Իրանի նախագահը պահանջեր մանրակրկիտ հետաքննություն և պաշտոնական զեկույց այս հարցի վերաբերյալ: Սակայն Բաքվի պաշտոնական պատասխանը լիակատար հերքում էր այդ մեղադրանքները:

Այնուամենայնիվ, թվում է, թե այս դիրքորոշումը չէր կարող մեղմել Իրանի իշխանությունների բոլոր մտահոգությունները, քանի որ ինչպես դաշտային տվյալները, այնպես էլ Բաքվի և Թել Ավիվի միջև հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված դիվանագիտական ​​միտումները վկայում են խորը և ռազմավարական կապի մասին, որը չի կարելի անտեսել այս իրադարձությունը վերլուծելիս:

Նախ, Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական բացումը, որը տեղի ունեցավ երեք տասնամյակ անց և անմիջապես լրացվեց Իսրայելի դեսպանատան բացմամբ Աշգաբադում՝ Իրանի արևելյան սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այս դիվանագիտական ​​քայլերը Թել Ավիվի՝ Իրանի սահմանների մոտ միջտարածաշրջանային համակարգման հստակ նշան են:

Վերջին տասնամյակի ընթացքում Թել Ավիվը ձգտել է հաստատվել որպես Ադրբեջանի ռազմական, հետախուզական և տնտեսական գործընկեր։ Այս համագործակցությունը գագաթնակետին հասավ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, որտեղ իսրայելական անօդաչու թռչող սարքերը կարևոր դեր խաղացին Բաքվի հաղթանակում։

Մյուս կողմից, երկու կազմավորումների միջև տնտեսական փոխկախվածությունը նույնպես նշանակալի է։ Ադրբեջանը Իսրայելի հիմնական էներգամատակարարներից մեկն է, և, իր հերթին, այն Թել Ավիվից առաջադեմ ռազմական սարքավորումների և հսկողության տեխնոլոգիաների ամենամեծ ստացողներից մեկն է։

Այս համատեքստում, եթե սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակվելու համար ադրբեջանական տարածքի հետախուզական կամ օպերատիվ օգտագործման վարկածը հաստատվի, նույնիսկ անուղղակիորեն, ապա Թեհրանը ստիպված կլինի վերանայել իր հյուսիսային սահմաններում անվտանգության միջոցառումները և վերանայել Բաքվի հետ իր հարաբերությունների ապագան։

Կասկած չկա, որ այս ճանապարհով շարունակելը չի ​​լինի առանց կորուստների Ադրբեջանի համար։ Վերջապես, պետք է ընդգծել, որ եթե Բաքվի դերը սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայում ապացուցվի, Թեհրանը ստիպված կլինի մեկընդմիշտ պարզաբանել իր հարաբերությունները Բաքվի հետ։

Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 4-ի գիշերը և կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է կարկուտ։

Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամիները որոշ տեղերում կուժեղանան մինչև 19-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, բայց շաբաթ օրը կնվազի նույնքանով։

Գիշերը և երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպների ժամանակ քամու արագությունը կաճի մինչև 17-21 մ/վրկ, իսկ երեկոյան՝ մինչև 15-18 մ/վրկ։ Մայրաքաղաքում այսօր գիշեր ջերմաստիճանը կլինի +14+16, իսկ վաղը կեսօրին՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+20,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19,

Լոռի՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,

Տավուշ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+18,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+26,

Արարարատ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30,

Արմավիր՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +22+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +16+20:

Երևի իմ ելույթի հետ էր կապված, եթե դուք իմ ելույթը լսել եք, ինքներդ գնահատականը տվեք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին։

Հարցին՝ ինչո՞ւ շիշը նետեց ՔՊ–ականների ուղղությամբ, Աղազարյանը պատասխանեց. «Վիրավորական խոսք ասաց Տիգրանը (Պարսիլյան–խմբ), ես չէի սպասում նման արձագանք»։

Հարցին՝ ձեր ո՞ր արտահայտությունը խոցեց նրան, որ վիրավորական բան ասաց, նա արձագանքեց. «Ես չեմ հիշում այդքան բան»։

Ինչ վերաբերում է իր ելույթին, որից հետո իրավիճակը լարվեց, Աղազարյանն ասաց. «Ես ասեցի՝ կոչ եմ անում ռուսական կողմին, որ չտրվեն մեր սադրանքներին»։

Սա ՔՊ–ականները որակել են օտարերկրյա շահեր սպասարկողի ելույթ։

Հովիկ Աղազարյանն իր արարքի համար առաջարկեց իրեն կպցնել «շիշ նետողը» մականունը։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո թեժ վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև: ՔՊ–ական պատգամավորները նրա հասցեին բղավեցին «ամոթ», Իսկ Աղազարյանը, որ այդ պահին կանգնած էր, ջրի շիշը նետեց ՔՊ–ականների ուղղությամբ ու Եղոյանին դուրս էր հրավիրում՝ հաշիվներ պարզելու։ Պարսիլյանը Աղազարյանին ասաց «սիկ... եղի»։

Հակոբ Արշակյանը դուրս հրավիրեց Հովիկ Աղազարյանին դահլիճից։

 

Որոշվել է 2 շաբաթվա ընթացքում հրավիրել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ, որից հետո կանցկացվեն հանրային քննարկումներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ 

Նրա խոսքով՝ նոր Հիմնական փաստաթղթի տեքստը դեռ պատրաստ չէ, ուստի նախարարը լրացուցիչ փակագծեր չբացեց։ Առայժմ Խորհուրդը կքննարկի հիմնարար հիմքերը։ Շատ հիմքերի վերաբերյալ որոշակիություն կա, բայց մյուսների վերաբերյալ՝ ոչ։ 

«Քննարկումների արդյունքներով շատ բան կարող է փոխվել», – բացատրեց Գալյանը՝ հրաժարվելով բացել փակագծերը։ Ինչ վերաբերում է տեքստի պատրաստման ժամկետներին, ապա դրանք չեն փոխվել՝ նախատեսվում է հաջորդ տարվա գարնանը։ 

Երբ նախարարին հարցրին, թե ինչպես է լուծվելու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում կատարելու հարցը (Բաքուն պահանջում է մերժել Հռչակագիրը), նախարարը պատասխանեց, որ հարցը կորոշի Խորհրդարանը։ 

Ինչ վերաբերում է կառավարման մոդելին (վերադարձ նախագահական համակարգին), Գալյանը կարծում է, որ այստեղ փոփոխություններ չեն նախատեսվում։

Ֆոտո

Ամերիկյան կործшնիչը պшյթել է Մալայզիայի օդանավակայաններից մեկում

Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին

Վրաստան այցելող քաղաքացիների թվով ՀՀ-ն երրորդ տեղում է

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ մերձեցման համար․ շվեդ վերլուծաբան

Ծեծկռտուք և կրшկոցներ՝ Կոտայքի մարզում

Հռոմի պապը մեկնում է Թուրքիա

«Ավելի գեղեցիկ, քան երբևէ». Թրամփն այսօր դուրս կգա Վաշինգթոնի փողոցներ` անձամբ կարգուկանոն հաստատելու

Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված

ՔՊ–ականները քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը ու որոշել գնալ հերթականի

Թրամփը Պուտինի հետ իր լուսանկարը համեմատել է Նիքսոնի և Խրուշչովի հանդիպման լուսանկարի հետ

Լիբանանը հայտարարել է փախստականների ճամբարներում պաղեստինյան խմբավորումների զինաթափման մեկնարկի մասին

Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ միայն մի դեպքում. Լավրով

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը. Ալիև

Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի․ Ալիև