Live24
Մայիսի 19, 2025
Live24

Live24

Լուրեր

Եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերը պետք է պլանավորվեն Թուրքիայի հետ համատեղ. այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ դա կբխի ընդհանուր շահերից: Այս մասին գրում է  Anadolu-ն:

«Թուրքիայի հետ միասին եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի պլանավորումը կբխի մեր ընդհանուր շահերից»,- ասել է Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով ԵՄ-ի կողմից կազմակերպված «Համախոհ առաջնորդների հանդիպման» մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ «Թուրքիայի դուրս մնալը ԵՄ պաշտպանական և վերակառուցման ծրագրերից անհիմն է և անընդունելի»։

Թուրքիայի նախագահը նաև ասել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով Անկարայի ռազմավարական դերը եվրոպական անվտանգության և տնտեսական հարցերում։

«Եվրոպայի տնտեսական անվտանգությունն ու պաշտպանությունը հստակ ցույց է տալիս Թուրքիայի կարևոր նշանակությունը։ Մենք հաստատակամորեն պահպանում ենք ԵՄ-ին լիիրավ անդամակցության նպատակը և հույս ունենք, որ Միությունը տեսլական մոտեցում կցուցաբերի և կվերսկսի բանակցությունները»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրերը պետք է բաց լինեն բոլոր եվրոպական դաշնակիցների համար, իսկ Թուրքիան պետք է ներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմներում։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովում ներկայացրել է Ուկրաինայի աջակցության համար «ReArm Europe» ծրագիրը։ Դրա շրջանաներում Եվրամիության երկրները մոտակա ժամանակում 800 միլիարդ եվրո կհատկացնեն ռազմական ծախսերի համար։ Նշված գումարից 150 միլիարդ եվրոն կներգրավվի որպես վարկ՝ օդային պաշտպանության համակարգեր, անօդաչու սարքեր (դրոններ) և այլ զինատեսակներ ձեռք բերելու նպատակով։

Ֆոն դեր Լյայենը լրագրողներին հետագայում հայտնել է, որ եթե Թրամփը ցանկանում է «խաղաղություն ուժի միջոցով», դա հնարավոր կլինի միայն ԵՄ-ի և նրա անդամ պետությունների հետ, «քանի որ նախապայմանները պետք է բավարարվեն»: Նա նշել է, թե «բազմաթիվ օրինակներ կան, որ ցույց են տալիս՝ որքան կարևոր է Եվրոպայի աջակցությունը դրական արդյունքի հասնելու համար»՝ հղում անելով ԵՄ տնտեսական, ռազմական օգնությանը և Ուկրաինայի էներգետիկ համակարգի գործունեությունը պահպանելու աջակցությանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավարտում է աշխատանքն առանձին երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մեկնելու նոր արգելքի վրա: Այդ մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։

Ինչպես հայտնել են հրատարակության զրուցակիցները, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են կազմել այն երկրների «կարմիր ցուցակը», որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կարգելվի։

Աղբյուրներից մեկը նշել է, որ առաջարկվող «կարմիր ցուցակը» ներկայում հիմնականում բաղկացած է այն երկրներից, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ ավելի վաղ արգելված էր Թրամփի նախորդ վարչակազմի օրոք։

Հրապարակությունը պարզաբանում է, որ այդ ժամանակ նման երկրների թվում էին Կուբան, Իրանը, Լիբիան, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Եմենը։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նախագծում նախապես առաջարկվում էր Աֆղանստանը ներառել երկրների այն խմբի մեջ, որոնց քաղաքացիներին կտրականապես կարգելվի մուտք գործել ԱՄՆ։

Նշվում է, որ պլանավորվում է ստեղծել այն երկրների «նարնջագույն ցուցակ», որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի, բայց ամբողջությամբ չի արգելվի։ Նման երկրներից դիմորդները պետք է անցնեն դեմ առ դեմ հարցազրույց:

Երրորդ՝ «դեղին խմբում» ընդգրկված երկրներին 60 օր ժամանակ կտրվի հայտնաբերված որոշ թերություններ վերացնելու համար, այլապես նրանք կարմիր կամ նարնջագույն ցուցակում կընդգրկվեն, ասել են աղբյուրները։

Առայժմ հայտնի չէ՝ ամերիկյան գործող այցագրեր ունեցող մարդիկ կհայտնվեն արդյոք արգելքի տակ, և արդյոք այդ այցագրերը կչեղարկվեն։ Անհասկանալի է նաև, թե արդյոք արգելքները կվերաբերեն «գրին քարտ» ունեցողներին, որոնք ԱՄՆ-ում մշտական ​​բնակության թույլտվություն են ստացել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կընդունի Ուկրաինային օգնությունը վերսկսելու մասին, երբ համոզվի, որ Կիևի իշխանությունները ձգտում են խաղաղ կարգավորման, սակայն օգնությունն առայժմ կասեցված է: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Ինչպես նշել է նախագահը, սա դադար է: Սա հենց այն է, ինչի մասին նա խոսում էր ի սկզբանե՝ սպասելով դեպի խաղաղություն տանող ուղուն իրական հանձնառությանը», – ասել է Հեգսեթը լրագրողներին:

«Եվ մեզ շատ ոգևորում են այն նշանները, որոնք տեսնում ենք: Ի վերջո, նա որոշում կկայացնի, բայց առայժմ սա դադար է», – հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Ինչպես հայտարարել է Հեգսեթը, Թրամփն աշխատում է երկու կողմի հետ և, նրա կարծիքով, միայն ԱՄՆ նախագահը կարող է Ռուսաստանին և Ուկրաինային նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:

«Եվ ես, գտնվելով կուլիսների հետևում, կարող եմ ձեզ ասել, որ նա կենտրոնացած է դա իրականացնելու վրա, և մենք այսօր ավելի մոտ ենք դրան, քան երբևէ», – հավելել է Պենտագոնի ղեկավարը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը 21 օրն արդեն գտնվում է հիվանդանոցում, առաջին անգամ աուդիուողերձով դիմել է հավատացյալներին, իր ապաքինման համար աղոթողներին: Այս մասին հայտնում է Vatican News-ը:

«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից՝ իմ առողջության համար կատարած աղոթքների համար։

Ես, գտնվելով այստեղ, ձեզ հետ եմ։ Թող Աստված օրհնի ձեզ, և Սուրբ Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն», - ասել է պոնտիֆիկոսն իսպաներեն։ Ուղերձը հեռարձակվել է  Սուրբ Պետրոսի հրապարակում՝ առավոտյան աղոթքի ժամանակ:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանի Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում արել է մի շարք անհիմն հայտարարություններ, որոնց վերաբերյալ հայտնում եմ հետևյալը․ Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոց 11-13 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Վահրամ Ադամյանին 18.09.2023 թ. տրամադրվել է նախագծման թույլտվություն (հ.01/18-07/1-Դ-112575-671): Այս մասին ասված է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի Ֆեյսբուքի էջում:

«Շինարարությունը դասվում է 4-րդ (բարձր) ռիսկայնության օբյեկտների շարքին և անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ պետական համալիր փորձաքննություն։ 18.09.2023 թ. տրված թույլտվությամբ նախատեսվում է 8 վերգետնյա և 1 մասնակի նահանջ հարկ։

Նախագիծը ստուգվել և հաստատվել է համապատասխան պետական մարմինների կողմից՝ ներառյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

14.11.2024 թ. համաձայնեցվել է շինարարական նախագիծը (հ.01/50-03-910-24), և «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է շինարարության թույլտվություն (հ.01/50-02-1985-24)՝ 3 տարի ժամկետով (մինչև 14.11.2027 թ.)։

Նշված հողատարածքը Երևանի գլխավոր հատակագծով և Արաբկիր թաղային համայնքի գոտիավորման նախագծով ներառված է բազմահարկ բազմաբնակարան շենքերով բնակելի կառուցապատման գոտում։ Կառուցապատողի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև ենթադրյալ քավոր-սանիկական հարաբերությունների մասին պնդումները ևս չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է գրառման մեջ։

Բոլոլան ՀՀԿ-ն չի սկսել, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում որոշել են դիստանցավորվել ՀՀԿ-ից, լավ եք արել. Տեսանյութ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները: 

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ընդգծել կատարված աշխատանքի համատեղ վերլուծության կարևորությունը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումները: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանակում կարգապահությանը, և շնորհակալ եմ, որ Ձեր հրավերով մեկ վարպետաց դաս եմ անցկացրել և մի քանիսն էլ պատրաստվում եմ անցկացնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում: Մեր նպատակը մեկն է՝ խթանել հրամանատարական առաջնորդությունը և նվազեցնել ենթամշակութային տարբեր դրսևորումները բանակում: Լիահույս եմ, որ դա կլինի մեր ներդրումը բարեփոխվող բանակում: Մենք շարունակում ենք ապօրինի օտարված գույքի բացահայտման և այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները: Դուք գիտեք, որ արդեն շուրջ ութ զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, կան զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցի առարկա են: Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր գույքային և դրամական միավոր, որը հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, վերադարձվեն պետական բյուջե, վերադարձվեն բանակին»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և այլն:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78):

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2):

2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։  

2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեա­կան գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ): 

Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 մլրդ 482 միլիոն 453 հազար դրամ):

Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու ուղղությունները:

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն դարձնել 21 տարեկան։

«Հայկական բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է»,- նշել է նա։

Արշակյանը խնդրում է անպայման գրել կարծիք այս հարցի վերաբերյալ։

Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը 2024 թվականին աճել է գրեթե 75 %-ով։ Բացարձակ թվերով այդ ծավալը 2024 թվականին կազմել է 972,5 մլրդ դրամ։ 2023 թ–ին այդ ծավալը կազմել է 556,8 մլրդ դոլար կամ 1 մլրդ 418 մլն դոլար։ Այս մասին է վկայում ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրությունը։

Ըստ վիճակագրության՝ ներքին և միջազգային պատվերների հարաբերակցությունը 2024 թվականին կազմել է 77/23 %։ Տեղական գործարքների շարքում զգալի տեղ են զբաղեցնում սննդի և տաքսիների առցանց պատվերները:

Միջազգային պատվերների աճ է նկատվել նույնիսկ այն դեպքում, երբ 2024 թվականի ապրիլի 1-ից գնորդները ստիպված են եղել դրանցից ավելի շատ մաքսատուրքեր վճարել, քանի որ ՀՀ-ում անմաքս առցանց գնումների շեմն ավելի քան կրկնակի նվազել է՝ հասնելով ԵԱՏՄ մակարդակին։

Նշենք, որ թե՛ ներքին, թե՛ միջազգային պատվերների մի մասը կարող են իրականացնել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև փոքր ու միջին բիզնեսը` բջջային տեխնիկայի, հագուստի խանութները, վերավաճառքի համար ապրանքներ գնողները և այլն:

Աճ է նկատվել բոլոր ներպետական քարտերում, ներառյալ ArCa –Միր քարտերը։ Այս դեպքում ծավալն աճել է 83 %-ով՝ հասնելով 70,4 մլրդ դրամի: Հայաստանից դուրս առցանց գնումների համար այս քարտերը գործնականում չեն օգտագործվում։ Տեղական շուկայում ArCa-ի մասնաբաժինը նույնպես մնում է փոքր (2024 թ. այն աճել է մոտ 9,8 %-ից մինչև 10 %):

Եթե խոսենք Visa և Master միջազգային քարտերի (խոսքը հայաստանյան, այլ ոչ թե արտասահմանյան բանկերում թողարկված քարտերի մասին է) շրջանառության մասին, ապա Visa-ի դեպքում այն կազմել է 680,8 մլրդ դրամ կամ 70 % աճ, Master–ի դեպքում՝ 213,3 մլրդ կամ 88 % աճ։

1 մլրդ 736 մլն-ից մինչև 85 մլն նվազել են «Միր» քարտերով առցանց գնումների ծավալները (առանց ArCa-Միր քարտի)։

2024 թ. ապրիլի 1-ից հայկական, ինչպես և մի շարք արտասահմանյան երկրների բանկեր, բացի «ՎՏԲ-Հայաստան»-ից, արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված դադարել են սպասարկել «Միր» քարտերը։

Ըստ ԿԲ-ի՝ էլեկտրոնային առևտրի ծավալի համար որպես հիմք ընդունել ենք վիրտուալ POS տերմինալների միջոցով ապրանքների և ծառայությունների գնման գործարքների վերաբերյալ տվյալները:

Ֆոտո

Ռոբերտ Քոչարյանի որդու վարքը քաղաքական հետևանքներ կունենա. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը հերքել է երկրի տարածքից 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին լուրերը

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ավելի լավ կլիներ՝ խոսեր, թե այդ 200 մլն դոլարը որտեղից, Ղարաբաղի՛ց էին բերել, պա՞պն էր կտակել, թե՞ Ալբանիայից էին ստացել. Սիմոնյանը՝ Քոչարյանին

Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա առնվազն երկու միլիարդը փոշիացրել է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան

Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանի ներկայությամբ ստորագրեցին իմպիչմենտի փաստաթուղթը

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 18:00-ին

Իրենց շեֆի ասած «Հանգիստ թողե ՛ք Քոչարյանին»-ը պետք է վերաբերեր իրենց կուսակիցներին. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

«Աղազարյանի ու Ասլանյանի քաղաքական միությունը Էդմոնին ծնեց». Ալեն Սիմոնյան. Տեսանյութ

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Էդուարդ Սանամյան. «Որ Հայաստանում սկսել են ավելի հաճախ միջազգային մրցումներ անցկացվել, դա մեր երեխաներին փորձ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է տալիս»

Ռուսաստանը ռազմական ուժեր է կուտակում Ֆինլանդիայի և Էստոնիայի սահմանների մոտ․ NYT

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Կոտայքում բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. տուժածներից 2-ը զինծառայողներ են

Աշխարհում տեղի են ունենում կրիպտոարժույթների դրամապանակների վրա հարձակումների և առևանգումների տասնյակ դեպքեր