Live24
Հոկտեմբերի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

<<Ասել ենք 96 ժամ ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք։ Վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան, իսկ այսօր գիշերը մեծ թվով մարկանցով կմնանք այստեղ։ Ինչպես մարտի դաշտում են խրամատներ փորում, այդպես էլ մենք վրանում տեղավորվենք: 

Մեզ համար չափազանց կարևոր է, որ շատ թվով մարդկանցով ամսի 12-ին այստեղ գտնվենք, քանի որ լրանում է 96 ժամը, սակայն չեմ ասի, թե ինչ ենք անելու>>- այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Վրանային հանգրվանը մնալու է այստեղ, բայց ամիսներով  չի մնալու։

Վաղն առավոտից տարբեր վայրերում գործողություններ կիրականացվեն, այօսր որևէ գործողություն տեղի չի ունենա։

Ամսի 12-ը մեզ համար չափազանց կարևոր է այստեղ գտնվելու համար։

Եթե հունիսի 12-ին շատ ժողովուրդ լինեն՝ մեր բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են։

Ամսի 12-ին՝ երեկոյան ժամերին, մենք շատ կարևոր անելիք ունենք․ իմ խնդրանքն է, որ ամեն մեկդ ձեր շուրջը եղած մարդկանց ուղորդեք, որ ներկա լինեն։

Ամսի 12-ին՝ ժամը 15։00-ին, հավաքվում ենք այստեղ։

Բագրատ Սրբազան

Հունիսի 12-ին` ժամը 15:00-ին, բոլորս պետք է այստեղ լինենք, եթե պետությունը մեզ համար արժեք է. Սուրեն Պետրոսյան.

Տեսանյութ

 

Ադրբեջանը երբևէ չի կարողացել ապացուցել, որ Խոջալուում ցեղասպանություն է եղել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Անհետ կորածների թվեր են կրակում, որոնք իրականությանը մոտ չեն։ Ադրբեջանը սա շահարկում է որպես քաղաքական թեմա»,- նշեց Վիտալի Բալասանյանը։

«Նիկոլը սկսել է մի այնպիսի գործընթաց, այս մոլորակի վրա առաջին անգամ Նիկոլը Ադրբեջանի հետ ինչ-որ սահմանազատում, սահմանագծում է սկսել։ Ցույց տվեք աշխարհում մի այդպիսի փորձ, այդ փաստաթուղթը վաղը շպրտելու են, դա որևէ մեկը չի վավերացնելու, չեն էլ լսելու ու նայելու»։

Անդրադառնալով իշխանության այն դիրքորոշմանը, որ Արցախի իշխանություններն են հանձնել Արցախը, Բալասանյանն ասաց, որ եթե հիմքեր ունեն, ապա թող քրեական գործեր հարուցեն:

«Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր,- նշեց նա:

Հարցին՝ այժմ Հայաստանում ինչո՞վ է զբաղվում ինքը, Բալասանյանն ասաց․

«Ազատ քաղաքացի եմ։ Ես թոշակ էլ չեմ ստանում, որ Նիկոլը վաղը չասի՝ ՀՀ բյուջեի հաշվին Վիտալի Բալասանյանը թոշակ է ստանում: Ես բացառում եմ այս իշխանությունների հետ աշխատելը»,-նշեց նա:

Բաղրամյան պողոտայում իր ելույթի ժամանակ Բագրատ Սրբազանը նշեց. «Վաղը չէ մյուս օրը` հունիսի 12-ին մեր տված ժամանակի վերջնաժամկետն է, չափազանց կարևոր օր է

Կարևորագույն իրադարձություններ են լինելու և պարտադիր է բոլորիդ ներկայությունը:

Այստեղ մեծ թելադրող ուժ պիտի լինի: Եթե այստեղ երեկվա չափ ուժ եղավ, մեր հարցերը հանգիստ լուծվելու են, ոչ իրենց փշալարներն են իրենց օգնելու, ոչ ջրցանները, ոչ էլ իրենց ահասարսուռ տեսքները: Մենք մեր պահանջը պիտի իրականացնենք մեր համառության շնորհիվ:

Ամեն մեկդ զանգեք ձեր ծանոթների ու հրավիրեք այստեղ, կգան, լավ չեն գա, հետո կգան: Այս մարդկանց հեռացնելու միակ ուղին մեր պարտադրանքն է: Լավ մտապահեք` հունիսի 12-ին, ժամը 15:00-ին, այդ օրը մեր կյանքում կարող է շատ բան փոխել»:

Հայ իրականության մեջ մերկանալը նույնիսկ մասամբ՝ մեծ համարձակություն է պահանջում: Աղջիկներին պիտակավարովում են ամենավերջին ձևերով, սակայն դա առավել հայտնի դառնալու ամենահեշտ ճանապարհն է:

Պատահական չէ, որ հայ հայտնիներից շատերը մերկացել են կարիերայի սկզբում, իսկ հետո հրաժարվել բաց ֆոտոշարքերից: Այս անգամ փորփրել եմ հայ հայտնիների մերկ արխիվները, քանի որ հայ իրականության մեջ կիսամերկ լուսանկարվելն էլ է համարձակ քայլ, առանձնացրել եմ նաև կիսամերկ լուսանակարները:

 

  

Նյութի աղբյուր՝ Աստղային կյանք 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով ավելի վաղ հրավիրվել էր Մոսկվա խորհրդակցությունների, վերադարձել է Երեւան:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը

«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է կոնսուլտացիաների և, որքան ես գիտեմ, նա արդեն Երևանում է», - ասել է Միխայիլ Գալուզինը։

ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանի Մոսկվա խորհրդակցությունների կանչի մասին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  կարգադրություն է ստորագրել․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

«Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»։

Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակը։

Համաժողովին Վրաստանից կմասնակցեն վարչապետը, ԱԳ նախարարը, իսկ Ադրբեջանից՝ ԱԳ նախարարը։

Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան:

«Էս օրերին ամենաշատն ասում են` երբ եք էդ մարդկանց հավաքելու փողոցներից: Մեծամասնությունը հենց դրանից ա դժգոհում: Մենք էլ ասում ենք` դե մեր քաղաքացիներն են, իրենց բողոքելու իրավունքն ունեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նկատողությանը, որ իշխանությունը զորքով է պաշտպանվում իր քաղաքացիներից, նա պատասխանեց. «

«Ես ինքս փողոցում քայլում եմ մենակ, ի տարբերություն՝ ընդդիմության առաջնորդների, շարժման առաջնորդի, ես թիկնապահներ չունեմ։ Վերջին անգամ շաբաթ օրն եմ քայլել՝ Գինու փառատոնին»։

Ֆոտո

Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպում է սպասվում

Նկատելի էր Ռոբերտ Քոչարյանի ուշադրության ծանրությունը դեպի ԱՄՆ. իմաստը հետևյալն է՝ ինքը պատրաստ է աշխատել ԱՄՆ հետ. Բադալյան

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն մերժել է Մակրոնին իմփիչմենթի ենթարկելու միջնորդությունը

«Ինչո՞ւ 2026թ․-ին, ինչո՞ւ Ադրբեջանում, և ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը». Արտակ Զաքարյան

Թրամփը կոչ է արել բանտարկել Չիկագոյի քաղաքապետին և Իլինոյսի նահանգապետին

Երևանում 10 անձ է ձերբակալվել. նրանց մոտ զենք ու թմրանյութ է հայտնաբերվել

Հայտնի է` Արցախից բռնի տեղահանված քանի ընտանիք է տուն ձեռք բերել հավաստագրով

ՀՀ–ում ամուսնությունները 2025 թ. 7 ամսում քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել

Իտալական ֆուտբոլն անկում է ապրում․ «Ինտերի» նախագահ

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

ՌԴ-ն առաջարկել է Կասպից ծովում անցկացնել ռազմածովային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Իրանի և Ղազախստանի մասնակցությամբ

Ի՞նչը պետք է այլ կերպ լիներ, որ այդ ամենը տեղի չունենար. որտե՞ղ է բացթողումը. Փաշինյանը՝ Վալոդյա Գրիգորյանի դեպքի մասին

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Մերձավանի 30-ից ավելի հասցեներում

Ռուսաստանն ուշադիր հետևում է «Տոմաhավկ»-ի հետ կապված իրավիճակին և կոչ է անում ԱՄՆ-ին զսպվածություն ցուցաբերել. Զախարովա

Պետական դավաճանության տասնյակ դեպքեր ունենք, հետո ասում ենք՝ ո՞նց է սա հնարավոր. Փաշինյան