Պայթյուն և փլուզում Զովաբեր գյուղի տներից մեկում. բժիշկները պայքարում են 22-ամյա 2 տղաների կյանքի համար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկնության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և կան տուժածներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, կուտակված գազից առաջացել է պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Փլուզվել է ավտոտնակի և հյուրասենյակի հենապատը, ինչի հետևանքով 2 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Մասիս Հովհաննիսյանն ու 22-ամյա Տարոն Մկրտչյանը։ 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։