Նիկոլ Փաշինյանի եղբոր՝ Արմեն Փաշինյանի վթարի ենթարկվելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 342-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Վթարից տուժող է ճանաչվել միայն Արմեն Փաշինյանը, ընթանում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ Armlur-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանն, այսօր վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, նրան կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
0Comments