Ղազախստանում 13 զինծառայող է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով

Թռիչքն իրականացվում էր գիշերը վատ եղանակի պայմաններում

Ղազախստանի Կըզըլորդինի մարզում կործանվել է երկրի պաշտպանության նախարարության Մի-8 ռազմական ուղղաթիռը, զոհվել է 13 զինծառայող։

Մի-8-ը երեք այլ մարտական ուղղաթիռների հետ միասին Ակտաուից մկնել էր Շիմկենտ: Թռիչքն իրականացվում էր գիշերը վատ եղանակի պայմաններում: Նախ ուղղաթիռի կործանման մասին հայտնելէ հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

Ավելի ուշ նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է անձնակազմի զոհվելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: