Հրդեհ Սարալանջի փողոցի մոտակայքում

Կտրվի լրացուցիչ տեղեկություն

Հուլիսի 30-ին, ժամը 15:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հաղթանակի զբոսայգի հատվածում. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: