Նիկոլ Փաշինյանի եղբոր վթարի ենթարկվելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Մանրամասներ
ա

Նիկոլ Փաշինյանի եղբոր՝ Արմեն Փաշինյանի վթարի ենթարկվելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 342-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Վթարից տուժող է ճանաչվել միայն Արմեն Փաշինյանը, ընթանում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ Armlur-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանն,  այսօր վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, նրան կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։