Ավտոբուսն ընկել է գետը՝ ճեղքելով կամրջի ցանկապատը․ կան զոհեր

Մանրամասներ
ռդ

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը ճեղքել է կամրջի ցանկապատը և մեքենայի հետ բախումից հետո ընկել Մոյկա գետը, գրում են տեղական ալիքները։ Մեքենայում մարդիկ են եղել։

Ուղևորները դուրս են բերվել տանիքի միջով։ Ավտոբուսում մոտ 20 մարդ է եղել։

Առնվազն երկու տուժած մահացել է հիվանդանոցում։ Հայտնել է RT-ի իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Եվս մեկ մարդ տեղում է մահացել, հայտնել են ականատեսները։

Ուղևորներից երկուսի վիճակը ծանր է, չորսը՝ կլինիկական մահվան վիճակում են։

Ավտոբուսի ուղեւորներից ոմանք կարողացել են անմիջապես դուրս գալ տրանսպորտից։ Ոմանց ձեռքերն արյունոտված են եղել։ Այս մասին RT-ին ասել է տեղի բնակիչ Տատյանան։ «Ինչ-որ մեկը սկսեց ցատկել: Մեկին հանեցին, բայց նա արդեն կապույտ գույնի էր: Ինչ-որ մեկին անմիջապես տարան շտապօգնության մեքենայով։ Հետո ծառայությունները եկան ու հանեցին մնացածին՝ մոտ յոթ-ութ հոգու»։

Մեկ այլ բնակչուհի էլ ասել է, որ արտակարգ դեպքի պահին ինքը տանն է եղել ու լսել է, թե ինչպես են մարդիկ գոռում. «Սա ուղղակի դժոխք է: Ուղղակի դժոխք»: