Ողբերգական ավտովթար Երևանում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Մանրամասներ

ա

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:00-ի սահմանում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել են  Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է:  Բժիշկները արձանագրել են Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը և  2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում քաղաքացիների օգնությամբ  առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ  ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Toyota-ին, ինչի հետևանքով էլ Toyota-ն կողաշրջվել է:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների  ինքնությունը:  Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը պարզելու  և վարորդին  հայտնաբերելու  ուղղությամբ։