Լրահոսում տարածված տեղեկությունը՝ հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին, կեղծ է․ ԱԻՆ խոսնակ

Մանրամասներ
ա

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Կրկին հորդորում ենք հետեւել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։

Գործընկերներիս եւ լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց եւ պաշտոնական հաստատում ստանալուց հետո։

Հ.Գ աշխատանքները շարունակվում են առանց դադարի»,-գրել է նա։

ՀԻշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում երեկ գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, 22 անձ, որոնց թվում կա հղի կին՝ իր 5-ամյա որդու հետ, անհետ կորած են համարվում։