Փետրվարի 9-ին «Աստղիկ» բժշկական կենտնորում մահացած 21-ամյա ծննդկան Լուիզա Սահակյանի ծնողները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց դստերը 9 ամիս հսկած մանկաբարձ գինեկոլոգ Ռուզաննա Սելիմյանը շարունակում է լրատվական կայքերին տալ հարցազրույցներ՝ պնդելով, որ Լուիզայի մոտ մահվան պատճառ դարձած վիրուսը սկսկվել է ծննդաբերությունից հետո։ Փետրվարի 24-ին, SHAMHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Լուիզայի մայրը՝ Մարինե Քալանթարյանն ասաց․
«Մեր երեխային 9 ամիս հսկել է Ռուզաննա Սելիմյանը, բոլոր անալիզները մաքուր են եղել, ոչ մի խնդիր չի եղել։ Ծննդաբերության օրը երեխաս եկել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ուրախ, թռվռալով, առանց որևե բողոքի կամ դժվարության։ Երեխայի ծնվելուց մեկուկես ժամ հետո եկան, մեզ ասեցին, որ թոռնիկ եք ունեցել, երկուսի վիճակն էլ լավ է, միայն Լուիզայի վրա մի փոքրիկ կար ենք դրել։ Այն ժամանակ չէի հասկանում ինչ կարի մասին է խոսքը, կամ ինչու մեկուկես ժամ հետո միայն ասեցին, որ երեխան ծնվել է։
Երեխաս հաջորդ օրվանից սկսեց ջերմել, ջերմիջեցնողներ էին տալիս, բայց ես զգում էի որ երեխայիս վիճակը այն չէ, իր նման չէ։ Չորրոդ օրը դուրս գրեցին, գնաց տուն՝ Սևան քաղաք։ Հաջորդ օրը զանգեց, որ լավ չի զգում էլի, ջերմությունը բարձրացել է։ Ես անհանգստացա, բայց իրեն փորձեցի հանգստացնել ու գոտեպնդել։ Այդ գիշեր Լուիզաս վատանում է, ուշաթափվում, տեղափոխում են Սևանի հիվանդանոց, որտեղից կապ են հաստատում Ռուզաննա Սելիմյանի հետ, և վերջինիս ասում է, որ տեղափոխեն Երևան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments