Ինչ ուտել Պահքի ժամանակ

Կարևոր է մոռանալ շատակերության մասին, պետք է ուտել այնքան, որ բավարար լինի կշտանալու համար
Բանջարեղեն

Արդեն սկսվել է մեծ պահքը, որն իրենից ենթադրում է սննդակարգի փոփոխություն: Պահքի ժամանակ կարևոր է մոռանալ շատակերության մասին, պետք է ուտել այնքան, որ բավարար լինի կշտանալու համար:

Պահքի ժամանակ սննդակարգից հանում են կենդանական ուտեստները

  • Միս և մսամթերք
  • Կաթնամթերք
  • Թռչնեղեն
  • Ձու
  • Ձկնեղեն
ռբվեռֆցեդոսք

 

Ի՞նչ է կարելի ուտել

Պահքի շրջանում հիմնականում օգտագործում են բուսական աղցաններ, ընդեղեն, փլավներ (ոսպով և բրնձով, մակարոն), որոնք պատրաստված են բուական յուղով կամ խաշած են առանց կարագի, շիլաներ, միրգ և բանջարեղեն, սունկ, հատիկաընդեղեն մշակաբույսեր (ոլոռ, սիսեռ, ոսպ), կամ դրանցով պատրաստված պասուց տոլմա, ապուրներ:

ռփգվթֆռեդոսք

 

Մի քանի ուտելիք, որոնք գրեթե միշտ, հարց են առաջացնում մարդկանց մոտ, կարելի՞ է ուտել թե՞ ոչ:  

1. Ձուկը,
2. գինին,
3. թթխմորը,
4. մարգարինը,
5. մեղրը:

ռֆդեսոք

 

Նշված բոլոր սնունդներն էլ կարելի է օգտագործել բացի ձկնեղենից:

 

փռգտվֆցդեսոքա

 

Մեղրը կենդանական չի համարվում, քանի որ մեղուն այն հավաքում է ծաղիկներից, իսկ նեկտարը պահում բերանում: Մարգարինը նույնպես կարելի է օգտագործել, քանի որ ի տարբերություն կարագի այն բուսական ծագում ունի:

 

վթռցփեոսք

 

Սխալ կարծիք կա, որ պահքը նպաստում է նիհարելուն: Դա այդպես չէ, քանի որ հիմնականում մեր օրգանիզմը ստանու է նույն քանակությամբ կալորիաներ այլ սնունդի միջոցով: Օրինակ, ոսպը պարունակում է նույնքան կալորիա, որքան միսը:

Պետք է նաև հիշել, որ բացի սննդակարգին հետևելուց առաջին հերթին անհրաժեշտ է ազատվել հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, հեռու մնալ ստախոսությունից, ինչպես նաև կարևորէ անել աստվածահաճո և առաքինի գործեր: