Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին «Nissan»-ը բախվել է քարերին, շրջվել և բռնկվել

Մանրամասներ
4

Մարտի 7-ին, ժամը 09:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Nissan» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Զ. Ղ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա քարերին, շրջվել և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մ. Ա.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մարվել է ժամը 09։27-ին։ Մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: