Մանրամասներ՝ Զովունի գյուղի մոտ գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից․ ՆԳՆ փրկարար ծառայություն

Մանրամասներ
4

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամսներ է հայտնել նախօրեին  Քանաքեռավան և Զովունի գյուղերի խաչմերուկի մոտակայքում գտնվող գազալցակայանում  տեղի ունեցած պայթյունի դեպքից:

Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի գազաբալոններ տեղափոխող ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են գազալցակայանի պատը՝ 10 քմ և տանիքը՝ 20 քմ․ վնասվել են մոտակայքում կայանած «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները։

Գազալցակայանի աշխատակից Ռ․ Ն․-ն այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները գազալցակայանի տարածքից 7 գազի բալոն տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել տարածքի լվացման աշխատանքներ։