Բեթղեհեմի մանուկը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երկնքի թագավորությունը խոնարհների ու պարզերի համար է

Հիսուս

Դեկտեմբերի 25

Ծնկի եկեք Բեթղեհեմի Մանկան առջև: Ընդունեք այս պարզ ճշմարտությունը, որ Երկնքի թագավորությունը խոնարհների ու պարզերի համար է:

Ձեր նվերները բերեք Ինձ՝ Քրիստոս Մանկանը. երկրի ճշմարիտ իմաստուններին վայել ձեր իսկական նվերները:

ՈՍԿԻՆ՝ ձեր դրամը:

ԿՆԴՐՈՒԿԸ՝ Սրբագործված կյանքի երկրպագությունը:

ԶՄՈՒՌՍԸ՝ Իմ տառապանքներին ու վշտերին ձեր մասնակից դառնալը: