Փրկարարները ժայռից դի են իջեցրել

Փրկարարները ժայռից իջեցրել եւ Ալբերտ Ա.-ի (ծնված 1938 թ.) դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային

Օգոստոսի 27-ին, ժամը 23:36-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Սուրբ Տրդատ եկեղեցու մոտակայքում գտնվող ձորում, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ժայռից իջեցրել եւ Ալբերտ Ա.-ի (ծնված 1938 թ.) դին մոտեցրել են շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային: