32-ամյա զինծառայողը ինքնասպան է եղել Գյումրու «Չերքեզի ձորի» տարածքում

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին:

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքի վերաբերյալ ոստիկանության լրատվական վարչությունից Նարեկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը դեպքի մասին հաղորդում ստացել է ստացել է օգոստոսի 7-ին՝ ժամը 19։30-ին՝ շտապ օգնության կայանից.« Հայտնել են, որ «Չերքեզի ձորում» մարդ է կախվել և շտապօգնությունը նրան տեղափոխում է «Գյումրի» Բ/Կ:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ որ նույն օրը ժ.18.30-ի սահմաններում 1987թ. ծնված մի տղամարդ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում ինքնասպանություն է գործել մետաղյա լարով ծառից կախվելու միջոցով»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: