Իշխանությունները քաղաքացիներին խնդրել են ատամի փայտիկներ չուտել

Մանրամասներ
4

Հարավային Կորեայի իշխանությունները զգուշացրել են իրենց քաղաքացիներին չուտել տապակած՝ ատամի փայտիկներ, գրում է Korean Herald-ը։ Այս խորտիկը պոպուլյարություն է ձեռք բերել սոցիալական ցանցերում և կարող է վնասակար լինել առողջության համար, նշում են մասնագետները։

Օգտատերերն իրենց հերթին պնդում են, թե այն հիանալի խորտիկ է։

 Որպես կանոն, գուրմանները ատամի փայտիկները տապակում են յուղի մեջ՝ ավելացնելով եգիպտացորենի ալյուր, իսկ հետո այն ուտում սոուսով։

Այնուամենայնիվ, Հարավային Կորեայի իշխանությունները զգուշացրել են մարդկանց, որ նման սնունդ ուտելը կարող է վտանգավոր լինել։ Պաշտոնյաները հավելել են, որ ատամի փայտիկները համարվում են անձնական խնամքի պարագաներ և դրանց վրա չեն տարածվում սննդամթերքի անվտանգության կանոնները: