Ուկրաինան կես տարում մարտի դաշտում ավելի քան 125 հազար մարդ է կորցրել. Շոյգու

Մանրամասներ
շոյգու

Այսպես կոչված, հակահարձակման վեց ամիսների ընթացքում Ուկրաինան կորցրել է ավելի քան 125 հազ․ մարդ և ավելի քան 16 հազ․ միավոր զենք։

Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ։

Ըստ նրա, համատարած մոբիլիզացիան և արևմտյան զենքի մատակարարումը Կիևին միայն ավելացրեցին նրա կորուստները։

«Ռուսաստանցի զինվորականները կշարունակեն ակտիվ պաշտպանություն իրականացնել»,- հավելել է նախարարը։