Կարող է լինել 3-րդ համաշխարհային պատերազմ. Այն կարող է սկսվել Մերձավոր Արևելքից, եթե նրանք սկսեն կռվել Իրանի հետ. Լուկաշենկո

Մանրամասներ
լուկաշենկո

Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Մերձավոր Արևելքից, եթե թույլ տրվի ներկայիս իսրայելա-պաղեստինյան հակամարտության էսկալացիա, լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմ: Այն կարող է սկսվել այնտեղից: Ինչպե՞ս։ Եթե նրանք սկսեն կռվել Իրանի հետ: Այլևս Իրանը չէ, որ քաշում է նրանց, այլ նրանք են սկսել քաշքշել իրանցիներին:

Դուք փաստեր ունե՞ք, որ Իրանը ներգրավված է դրանում։ Փաստեր կան՝ դրեք սեղանին, կնայենք։ Բայց ոչ ոք Իրանի դեմ որեւէ փաստի հիման վրա պահանջ չի ներկայացրել»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոյի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն, այնտեղ հարվածային ավիացիոն խմբեր և ավիակիրներ բերելով, սկսի ռմբակոծել Միջերկրական ծովից, ապա մի շարք պետություններ, այդ թվում՝ Իրանը, կպատասխանեն։