Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավանի Վերածննդի հրապարակում

Մանրամասներ
Պայքարի 4-րդ

Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Վերածննդի հրապարակում:

«Մարդիկ կտեղավորվեն այստեղ, կխոսենք, կզրուցենք։ Մեզ բարի ընթացք»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Չնայած եղանակն այդքան էլ բարենպաստ չէ` կարկուտ և անձրև է տեղում, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց պայքարը։

Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր։