Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata, Ford Transit մակնիշի ավտոմեքենաներն ու KamAZ մակնիշի բեռնատարը․ Shamshyan.com

Մանրամասներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 16։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողորդին հայտնի՝ Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata, Ford Transit մակնիշի ավտոմեքենաներն ու KamAZ մակնիշի բեռնատարը։ 

 Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները։

Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ KamAZ-ը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը և նրանով դիզվառելիք էին տեղափոխում։