Խոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությա ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում խոշոր ավոտվթար է տեղի ունեցել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ թարի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Պարեկները նշված վայրում հայտնաբերել են 2 «Mercedes», «Toyota Camry» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Տեղում պարզվել է, որ «Toyota Camry»-ն պատկանում է Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Հարությունյանին, «Mercedes»-ը պատկանում է Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սերգեյ Մալխասյանին, «Mercedes» մակնիշի «88 XH 888» համարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանում բնակվող 23-ամյա Րաֆֆի Սաֆարզադե Մոհամմադ Քազեմիին, իսկ «Nissan»-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարզվում է:

Աղբյուրը հայտնում է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և Ս. Մալխասյանի «Mercedes»-ը եղել են կայանված, երբ մակնիշի «88 XH 888» համարանիշով «Mercedes»-ը բախվել է ավտոմեքենաներին, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:

Աղբյուրը հայտնում է նաև, որ երբ ավտոմեքենան փորձում էին տեղափոխել, կապույտ գույնի վերնազգեստով մի տղամարդ մոտեցավ պարեկներին, ու ասում էր, որ մեքենան ինքն է վարել, սակայն երբ պարեկները ճշտումների համար մի քանի հարց տվեցին, այդ տղամարդու լեզուն, ինչպես ժողովուրդն է ասում, «քարկապ ընկավ», ու վայրկյանների ընթացքում դեպքի վայրից «թռավ»:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների այն վարել է երիտասարդ աղջիկ:

Աղբյուրը հայտնում է, որ «Toyota»-ի վարորդ Տ. Հարությունյանը հեռուստահաղորդավար է, ով նախկինում աշխատում էր «Դար 21» հեռուստաըկերությունում, «Face Control» հաղորդման վարողն էր: