Հայաստանին ճնշում են, որպեսզի ստիպեն անդամակցել Միութենական պետությանը

Մանրամասներ

1

Հայաստանին ճնշում են, որպեսզի ստիպեն անդամակցել Միութենական պետությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«ՀՀ հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ:

Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։

Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։

Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը»,- նշել է Արմեն Գրիգորյանը։