ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ

Մանրամասներ

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Այս մասին հայտնել է անվտանգության խորհրդի գրասենյակը։

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ կարևոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի:

«Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ: