ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան. factor.am

Մանրամասներ
Ստոլտենբերգ ՆԱՏՕ

Մարտի 19-ին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է Factor TV-ին իր  տեղեկություններով:

Ադրբեջանական աղբյուրները հայտնել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարը կայցելի նաև Բաքու։ Ադրբեջան այցը սպասվում է մարտի 17-ին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նա մի շարք հանդիպումներ կանցկացնի տարբեր պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկի Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հարցեր։

Ավելի վաղ էլ Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ծրագրում է առաջիկայում Վրաստան այցելել։