Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ժիրայր Սէֆիլյանի եւ Գարեգին Չուգասզյանի հետ

Խոսնակի խոսքով՝ երկուստեք հետաքրքրության հարցեր են քննարկվելու

Այս պահին հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանը, «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Խոսնակի խոսքով՝ երկուստեք հետաքրքրության հարցեր են քննարկվելու։ Հարցին՝ ո՞ր կողմի նախաձեռնությամբ է կայացել հանդիպումը, Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ չի կարող ասել։