Էրդողանն 8 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ. NTV

Մանրամասներ
թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն 8 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել է ընդդիմության առաջնորդ և Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) նախագահ Օզգուր Օզելի հետ՝ նոր սահմանադրությունը քննարկելու համար:

Ըստ NTV-ի՝ հանդիպումը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբում և տևել է մեկուկես ժամ։

ԺՀԿ -ի աղբյուրները նշել են, որ Էրդողանի և Օզելի հանդիպումը դրական և արդյունավետ է եղել։ Ըստ աղբյուրների՝ երկու կուսակցությունների ղեկավարներն էլ միմյանց նվերներ են տվել։

Նշվում է, որ խնդիրների լուծման գործում առաջընթացի միտում կա: