Ով փորձի փոխել Նիկոլին, պետք է երաշխիք տա, որ Ալիևը չի հարձակվելու․ Հայկ Նահապետյան

Մանրամասներ
իրավիճակ

ԱՄՆ-ն Փաշինյանին անկյուն է քշել, մանևրելու կամ նահանջելու տեղ չի թողնում, ասում են՝ խոստացածդ պետք է անես, այլապես ուրիշին կբերենք կամ «Քաղաքացիական պայմանագիրը» օրենսդիր մարմնում անվստահություն կհայտնի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Բանախոսի համոզմամբ, Ադրբեջանին զսպաշապիկ միայն ՀԱՊԿ դիտորդներն ու խաղաղապահ զորքը կարող է լինել, պետք է զորավարժություններ իրականացվեր ՀԱՊԿ-ի հետ՝ Իրանին, Չինաստանին, Հնդկաստանին ևս ներգրավելով։ Խոսելով շաբաթներ շարունակ ծավալվող պայքարից` Հայկ Նահապետյանը նկատեց, որ իշխանափոխության հավակնողները պետք է ժողովրդին անվտանգության երաշխիքներ տան, որ Ալիևը գործողություն չի սկսի, չպետք է գնալ արկածախնդրության։

Մանրամասները՝ տեսանյութում։