Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ է պահել «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու դիրքորոշման մասին. Արմեն Գրիգորյան

Մանրամասներ
Արմեն Գրիգորյան

Ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցի հստակ դիրքորոշում ունի, այդ հստակ դիրքրոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ պահել ենք:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Հայաստանը որոշում չի կայացրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ, պաշտոնական ուղիներով Ռուսաստանին այդ մասին չի հաղորդվել: