Եռակողմ հանդիպմանը միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց չեմ կարծում, որ խոսքը խաղաղության ընդհանուր փաստաթղթի մասին է. Խաչատուր Սուքիասյան

Մանրամասներ

1

Ես տեղեկություներ չունեմ: Այս մասին ՔՊ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արևմուտքն ինչ դիրքորոշում ունի Սյունիքի միջանցքի հետ կապված:

Դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ՀՀ իշխանությունը հակված է «վաշինգտոնյան տարբերակին», նա արձագանքեց.

«Ես այդպիսի բան չեմ լսել եւ չեմ լսել: Ես շատ ուշադիր լսել եմ նրա ելույթը: Դուք մամուլում տեսել եք, որ երկու մոտեցում հնչեցվել է՝ ռուսական և արեւմտյան: Մեծ հաշվով, որքան տարբերությունը հասկացա մամուլից, որ ռուսական տարբերակը ԼՂ հարցում այլ է, արևմտյան տարբերակը՝ այլ: Արևմտյան տարբերակն ասում է մշակութային ինքնուրույնություն: Ռուսական տարբերակում ԼՂ հարցում կա այնպիսի մոտեցում, որ ստատուս քվոն պահվում է: Մամուլից լսել եմ, որ ռուսական տարբերակն առաջնային է համարվել և աշխատել են այդ տարբերակի ուղղությամբ»:

Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ Սուքիասյանը նշեց, որ չի կարծում, թե հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ կստորագրվի:

«Հնարավոր է, որ պայմանավորվածություն ձեռք բերվի, բայց որքան գիտեմ փաստաթուղթ չկա ստորագրելու: Միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց չեմ կարծում, որ խոսքը խաղաղության ընդհանուր փաստաթղթի մասին է»: