Հրապարակվել է «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասի թիզերը

Ռեժիսորը ֆիլմի նախորդ մասերի ռեժիսորի որդին է

Համացանցում է հայտվել «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասի թիզերը, հաղորդում Deadline պորտալը: Հայտնի է, որ հայտնի ֆիլմաշարի նոր մասի ռեժիսորը կլինի նախորդ ֆիլմերի հեղինակ Այվան Ռայթմանի որդին՝ Ջեյսոն Ռայթմանը:

Ֆիլմը հադիսատեսի դատին կհանձնվի 2020 թվականի ամռանը և կլինի 1984 ու 1989 թվականներին թողարկված օրիգինալ ֆիլմերի շարունակությունը:

Թիզերում գործողությունները տեղի են ունենում գիշերը: Կադրերում երևում է հանրահայտ ECTO-1 տրանսպորտային միջոցը, որը «որսորդներն» օգտագործում են ուրվականների և գերբնական այլ արարածների դեմ պայքարելիս: