Իրական փաստերի հիման վրա նկարահանված նոր գեղարվեստական ֆիլմ՝ նվիրված 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Մանրամասները՝ տեսանյութում

Իրական փաստերի հիման վրա նկարահանված նոր գեղարվեստական ֆիլմ՝ նվիրված է Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։

Դերասանները կերտում են իրական հերոսների կերպարները, ովքեր պատերազմում իրենց կյանքը չեն խնայել։ Կան բռնության տեսարաններ, կորուստ, վիշտ։ Սակայն այդ ամենից զատ մենք փորձել ենք կյանքի կոչել այն փաստը, որ հայ ազգը երբեք ծնկի չի գալիս։

Ֆիլմն ինքնին ունի դաստիարակչական, խրախուսական բնույթ։ Ֆիլմի ամբողջ գաղափարը կայանում է նրանում, որ ինչ էլ պատահի, միևնույն է հայ ազգը իր հույսը չի կորցնում, իսկ մեր հույսը մեր երեխաներն են, մեր հայրենիքի արժանի զավակները, մեր հերոսների ժառանգները, մեր գալիք սերունդը, որոնց երակներում հոսում է իրենց հերոս հայրերի և պապերի արյունը։ Եւվ իզուր չէ, որ ֆիլմը կոչվում է "Արյան Կանչը"։