Հոկտեմբերի 13
Սիրելի Տեր, մենք Քո փեշն ենք բռնել:
Այո, ամուր կառչեք Ինձնից: Ձեր հավատքը կստանա իր արժանի վարձատրությունը: Դուք գիտեք՝ ինչ է նշանակում ափի մեջ զգալ փոքրիկ ու վստահող ձեռքի սեղմումը. ճանաչել՝ քեզ ապավինող մանկան վստահությունը: Մի՞թե այդ զգացումը ձեր մեջ Սեր չի արթնացնի՝ մանկանը հոգալու ու պաշտպանելու ցանկություն: Հապա պատկերացրեք՝ ինչ կարող է զգալ Իմ սիրտը, երբ անօգնական ու դժվարին կացության մեջ Ինձ դառնաք . կառչեք ինձնից՝ Իմ Սերն ու Պաշտպանությունը ստանալու ակնկալիքով:
Դուք կկարողանա՞ք հուսախաբ անել այդ անպաշտպան ու հավատավոր մանկանը: Արդ, դուք էլ ճիշտ այդպիսին եք Ինձ համար: Ես չեմ կարող հուսախաբ անել ձեզ: Իմացեք, որ այդ անկարելի է: Մեկընդմիշտ իմացեք, որ ապահով ձեռքերի մեջ եք, երբ Ինձ եք ապավինել: Այս բանում ոչ մի տարակույս մի ունեցեք. վստահ եղեք: Չկա այնպիսի հրաշք, որ ես չկարողանամ կատարել, չկա մի այնպիսի իրադրություն, որ ես չկարողանամ պարզել: Չկա որևէ անհնար բան, որովհետև Ես կարող եմ ամենավերջին պահին իսկ փրկել վտանգվածին:
0Comments