Ինձ նման. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ճանաչել այդ խաղաղությունը, նշանակում է ստանալ Արքայության Կնիքը. Նշանը Տեր Հիսուս Քրիստոսի. Իմ Նշանը

Հիսուս

Հունիսի 12

Տեր, շնորհակալ ենք Խաղաղության Քո այդ մեծ պարգևի համար:

Իրական խաղաղություն միայն Ես կարող եմ տալ մարդկանց՝ նեղություններով ու դժվարություններով լեցուն այս անհանգիստ աշխարհի մեջ:

Ճանաչել այդ խաղաղությունը, նշանակում է ստանալ Արքայության Կնիքը. Նշանը Տեր Հիսուս Քրիստոսի. Իմ Նշանը:

Երբ հասկացել ես այդ Խաղաղությունը, ուրեմն արդեն գտնվում ես ճշմարիտ արժեքները ճանաչելու լավագույն վիճակի մեջ:

Այդժամ կարող ես, իրոք, ճանաչել Արքայության Արժեքները և բոլոր այն արժեքները, որ աշխարհը կարող է տալ:

Այդ Խաղաղությունը՝ Սիրով Զեղուն Հավատքն է: