Արգելարշավ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրեմն, ոտքի ելեք ու շարունակեք ձեր արշավը. Ես Եմ ձեր թե՛ Առաջնորդը և թե՛ Նպատակը

Հիսուս

Հունիսի 11

Վեր բարձրացեք ձեր սին պատրանքներից ու վախերից և հասեք Իմ Ուրախությանը: Այդ բավական է՝ բուժելու համար ձեր բոլոր վախերն ու խոցերը: Մի մտաբերեք ձեր թերություններն ձախորդությունները և նրանց պատճառած դյուրազգաց ցավը. մոռացեք ցավառիթ ցնցումներն ու անհաճո երերումները: Ապավինեք Ինձ, սիրեք Ինձ, կանչեք Ինձ:

Ձեր դաստիարակությունը մի յուրօրինակ արգելարշավ է. «Ուստի վազեք, որպեսզի հասնեք»: Որ կարողանաք ձեռք բերել ոչ միայն ձեր սրտի կամեցածը, այլ նաև Ինձ, որ ձեր հոգու Ուրախությունն եմ ու նավահանգիստը:

Ի՞նչ կմտածեք մրցասպարեզ ելած այն վազողի մասին, որ ինքն իրեն հուսահատ գետնին է նետում առաջին իսկ արգելքի դիմաց, որը դրված էր վրայով անցնելու համար:

Ուրեմն, ոտքի ելեք ու շարունակեք ձեր արշավը. Ես Եմ ձեր թե՛ Առաջնորդը և թե՛ Նպատակը: