Ժայռի վրա հաստատված տուն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Իմ ասածը հետևյալն է, որ կատարվեն այն բոլոր առաջադրանքները, որ Ես տալիս եմ յուրաքանչյուր մարդու
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս

Հունիսի 10

Արթուն եղեք, որ լսեք Ձայնս և հնազանդվեք անմիջապես: Հնազանդությունը հավատքի ամենամեծ նշանն է: «Ինչու՞ եք Ինձ Տեր, Տեր կոչում, բայց ասածներս չեք կատարում». այս խոսքերը երկրի վրա շատերին վերաբերեց, որոնք հետևում էին Ինձ, լսում  Իմ խոսքերը, բայց ասածներս չէին կատարում:

Նրանք, որ լսում էին Ինձ, բայց ասածներս չէին կատարում, Ես նմանեցրի մի մարդու, որ իր տունը ավազի վրա է կառուցում: Փոթորկի ու նեղության ժամանակ ինքը տապալվեց, իսկ իր տունը՝ կործանվեց: Իսկ այն մարդը, որ Իմ Խոսքը լսելով, սրտանց հնազանդվեց Ինձ, նմանեցրի մի մարդու, որ իր տունը ժայռի վրա է կառուցում: Այդ տունը փոթորկի ժամանակ ամուր ու անսասան մնաց:

Մի կարծեք, որ այս ասելով՝ կամենում եմ պահանջել սոսկ Իմ պատվիրանների կատարումը կամ՝ նույնիսկ Իմ՝ լեռան վրա ասված քարոզի իրագործումը: Ես սրանցից ավելին եմ ուզում ասել նրանց, ովքեր իրապես ճանաչում են Ինձ: Իմ ասածը հետևյալն է, որ կատարվեն այն բոլոր առաջադրանքները, որ Ես տալիս եմ յուրաքանչյուր մարդու, փոքրիկ թելադրանքները, որ Ես հուշում եմ ամեն մեկին, և դեռ այն պահանջներն ու ցանկությունները, որ Ես եմ ներկայացնում:

Ապահով, ամուր, անսասան կյանքը. Իմ աշակերտների՝ ժայռի վրա հաստատված Տունը չի կառուցվում միայն ցանկությամբ, րոպեների ընթացքում, այլ կառուցվում է քար առ քար՝ հիմքերը, պատերը, տանիքը. հնազանդության գործերով, օրը օրին հետևելով Իմ թելադրանքներին և սիրահոժար կատարելով Իմ Կամքը:

Եվ այդ ժայռ-Տան մեջ՝ կառուցված մարդու կողմից, բայց Աստծուց ներշնչված, այդ Հնազանդության Տան մեջ, որ ամենաճշմարիտ արտահայտությունն է Իմ հետևորդների պաշտամունքի ու երկրպագության, այո, այդ Տան մեջ է որ գալիս եմ բնակվելու Իմ բարեկամի հետ:

Այդ Ես Եմ տալիս ձեզ Գործ և Հույս. գործ՝ տաղտկալի օրերի համար: Հերիք է, որ կողք-կողքի դնեք պարտականությունների փոքրիկ աղյուսները և, ահա, Իմ ցանկությունը ճիշտ կատարելու ճանապարհի վրա եք: Այս նշանակում է, որ Իմ միակ ցանկությունը քեզ զորացած տեսնելն է, քո նկարագրի շարունակական կերտումը, այդ ամուր ու անսասան քրիստոնեական նկարագրի վերջնական կերտումը, ինչի մասին խոսեց Իմ սիրելի Պողոսը և մեծ զորությամբ թելադրեց իր հետևորդներին, որ տիրանան դրան:

LIVE24.AM

24 ժամից այդ անբարոյականի ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, որ բոլորը կթքեն վրան

18+․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի

Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց․ Դիմում եմ Ալիևին, Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան բանակցեք

Իր Աշոտիկին թող տա, փոխարենը 20–25 ռազմագերի ետ ստանա

Մակրոնին քիչ առաջ ապտակած ֆրանսիացուն պարզապես հեռացրեցին առաջին շարքից

Անուն Ազգանունն ասեք․ Դրանց սաղին բռնելու եմ ու շիկեմ

Կադրային ջարդ ու դաժան վենդետաներ եմ անելու պետական ու մասնավոր հիմնարկների սեփականատերերի դեմ

Եթե ես լինեի գերագույն հրամանատար ու այսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի

Օնիկ Գասպարյանը Շուշիի համար դեռ պատասխան ա տալու դատարանում

Ադրբեջանի ՊՆ մեքենայի պայթյունի պահը Քարվաճառում

Ձեր ինչի՞ց վախենանք, այ սատկած առյուծ քշողներ. Փաշինյանը՝ Քոչարյանին

Հերիք եղավ բոլ եղավ․ Սրանից հետո կա՛մ ձեզ կարգին կպահեք՝ հավսար-զգաստ՝ կամ էլ...