Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների «ռազբորկան»

Էրեբունու ոստիկանների օպերատիվ տվյալներով, հաշված րոպեների ընթացքում հասել են նշված հասցե, որտեղից էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի խումբ տղաների

Հունիսի 28-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներով Էրեբունի վարչական տարածքում տաք հետքերով կանխել են Երկաթուղայինների 1-ին փողոցում գտնվող «Բլեք Գոլդ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի տարածքում մի խումբ երիտասարդների ծեծկռտուքը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ժամը 00:30-ի սահմաններում, Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, հաշված րոպեների ընթացքում հասել են նշված հասցե, որտեղից էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Թովմասյանին, Երևան քաղաքի Անտառային փողոցի բնակիչ, 25-ամյա Տիգրան Բակումյանին, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 27-ամյա Արմեն Մարտիրոսյանին, Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 25-ամյա Գևորգ Ներսիսյանին, Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ, 24-ամյա Արարատ Մանուչարյանին, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Վահագն Խանպապայանին, Արարատի մարզի բնակիչներ, 22-ամյա Ռոբերտ Խաչատրյանին և 50-ամյա Արտյոմ Խաչատրյանին, Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Աշոտ Խաչատրյանին, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Ռեզյանին, Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 33-ամյա Արթուր Ասատրյանին և Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արման Կիրակոսյանին: