Երիտասարդ արյունն իսկապես կարող է երկարացնել կյանքը

Տարիքի հետ այդ սպիտակուցի մակարդակն օրգանիզմում իջնում է, ինչն ավելացնում է դիաբետի, ճարպակալման, տկարամտության, տեսողության կորստի եւ շատ այլ խնդիրների առաջացմանը

Երիտասարդ մկների արյան մեջ պարունակվող սպիտակուցը խոչընդոտում է մեծահասակ մկների ծերացման գործընթացներին, պարզել են Սենթ Լուիսի (ԱՄՆ) Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները։

Տարիքի հետ այդ սպիտակուցի մակարդակն օրգանիզմում իջնում է, ինչն ավելացնում է դիաբետի, ճարպակալման, տկարամտության, տեսողության կորստի եւ շատ այլ խնդիրների առաջացմանը։

Գիտնականները պարզել են, որ ծեր կրծողների արյան մեջ eNAMPT ֆերմենտի ավելացումը, որը վերցվում է երիտասարդ կրծողներից, ավելացնում է կյանքի տեւողությունը մոտ 16 տոկոսով։ Այդ սպիտակուցը, ինչպես հայտնի է, կարեւոր դեր է խաղում նիկոտինամիդադենինդինուկլեոիտիդի (ՆԱԴ) արտադրման գործում, նյութ, որն անհրաժեշտ է կյանքի համար կարեւոր բջիջների թթվա-վերականգնողական ռեակցիաների համար։ eNAMPT-ը նպաստում է ՆԱԴ մշակմանը եւ դանդաղեցնում բջջային ծերացումը։

Հետազոտողները պարզել են նաեւ, որ eNAMPT-ը, որն արտածվում է արյան մեջ ճարպային հյուսվածքից, վերահսկում է հիփոթալամուսի գործառույթները, որը, իր հերթին, կարգավորում է օրգանիզմում տարիքային պրոցեսները։ eNAMPT-ի նվազման դեպքում հիփոթալամուսը սկսում է ավելի վատ աշխատել՝ դրանով իսկ կրճատելով կյանքի տեւողությունը։