10 բնական միջոց` երիկամների քարերից մեկընդմիշտ ազատվելու համար

Մանրամասներ

Երիկամը մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է: Երիկամները բնական ֆիլտր են հանդիսանում մեր օրգանիզմի բոլոր վնասակար նյութերի համար, որի արդյունքում էլ դրանցում առաջանում է մեզը: Բայց հաճախ առաջանում են այսպես կոչված քարեր: Եկեք ծանոթանանք դրանց և դրանց բուժման հետ:

Ի՞նչ է նշանակում քար երիկամներում կամ երիկամների քարը

Դրանք գոյանում են, երբ մեր մեզի մեջ հանքային և բյուրեղային միացությունների քանակն ավելի շատ է լինում, քան այն կարող է լուծել և դուրս բերել օրգանիզմից: Ամեն դեպքում, երիկամներում քար ունենալը ցավոտ է և տհաճ: Այս խորհուրդները կօգնեն ձեզ ինչպես կանխել, այնպես էլ բուժել երիկամների քարերն առանց բժշկական միջամտության:

1. Խմել, խմել և ևս մեկ անգամ խմել

Ջուրը երկամների քարերի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Միշտ պահպանեք ջրի բավարար քանակությունն օրգանիզմում, որպեսզի բոլոր աղերը լավ լուծվեն և դուրս գան օրգանիզմից:

2. Օգտագործեք ձայնային ալիքների ուժը

Պարզվում է, որ սովորական ձայնը կարող է մանրացնել, փշրել երիկամների քարերը: Բժիշկները պնդում են, որ ուժեղ ձայնային ալիքները, անցնելով օրգանիզմի միջոցով, չեն վնասում այն, բայց փշրում են քարերը: Այս միջոցը տանը փորձարկելու համար լոգարանի մեջ ջուր հավաքեք և բարձրախոսները (колонки) դրեք լոգարանի կողքին: Լոգանք ընդունելիս շատ բարձր և ռիթմիկ երաժշտություն միացրեք:

3. Պահպանեք կալցիումի մակարդակը

Քանի որ քարերի առաջացման մեջ մեծ մասնակցություն ունի կալցիումի աղը, շատերը սխալմամբ ենթադրում են, որ այդ մթերքից պետք է խուսափել, ինչն արմատապես սխալ է: Մասնագետներն ասում են, որ, ընդհակառակը, կալցիումի պակասը խթանում է քարերի առաջացմանը:

4. Քիչ օգտագործեք կարմիր միս

Մենք տեղյակ ենք, որ այն շատ համեղ է: Բայց եթե Դուք քար ունեք երիկամներում, ապա անպայման պետք է հրաժարվել դրանից: Կարմիր միսը, ինչպես մյուս կենդանական սպիտակուցները, բարձրացնում են օրգանիզմում  սպիտակ բյուրեղների մակարդակը: Սա հենց այն նյութն է, որը մեղավոր է քարերի առաջացման մեջ:

5. Վերցրեք տաք ջրով լի շիշ

Սա այն պարզ, բայց միևնույն ժամանակ աշխատող միջոցներից մեկն է, որն օգնում է ցավի ժամանակ, հեռացնում է ցավը: Ուղղակի գոտկատեղի տակ դրեք տաք ջրով լի շիշ:

6. Սպորտով զբաղվեք, բայց չափավոր

Երբ Դուք հետևում եք Ձեր կազմվածքին, զբաղվում եք սպորտով, քարերը գնում են և այլևս հետ չեն վերադառնում: Բայց, երբ մենք չափից շատ ժամանակ ենք անցկացնում մարզասրահում և հալումաշ ենք լինում, ապա ռիսկի ենք դիմում նման քար ձեռք բերել: Օրգանիզմում հետևյալ կանոնադրությունը գոյություն ունի. Որքան շատ ենք մենք քրտնում, այնքան քիչ ենք միզում: Բնականաբար, այս դեպքում աղերը դուրս չեն գալիս մեր օրգանիզմից:

7. Կիտրոն և ձեթ

Տնային միջոց, որը շատ արդյունավետ է: Պարզվում է՝ կիտրոնի հյութը փշրում է քարերը, իսկ ձեթն օգնում է, որ դրանք փափուկ և հեշտ դուրս գան օրգանիզմից: Հավասար քանակությամբ ձիթայուղ և կիտրոնի հյութ խառնեք, լավ հարեք և խմեք քնելուց առաջ: Սրա հետ մեկտեղ շատ քանակությամբ ջուր խմեք: Անպայման ջուր խմեք քնելուց առաջ և արթնանալուն պես:

8. Աղի օգտագործումը մինիմումի հասցրեք

Սա դրական կազդի ոչ միայն Ձեր երիկամների, այլ նաև այլ օրգան-համակարգերի վրա:

9. Փորձեք խնձորի քացախ օգտագործել

Ինձ թվում է՝ այս մթերքի առավելություններն անվերջ են: Բժիշկները խորհուրդ են տալիս խառնել մեկ բաժակ ջուրը մեկ թեյի գդալ մեղրի և մեկ թեյի գդալ խնձորի քացախի հետ: Խմեք այս ըմպելիքն ամեն առավոտ, և այն կօգնի փշրել, լուծել քարերը:

10. Կերեք մթերքներ, որոնք բուժում են

Սա քարերից ազատվելու ամենապարզ միջոցն է: Առավել օգտակար են սեխը, նռան հյութը, նեխուրը և կանաչ լոբին: Ձմերուկը և վարունգը նույնպես շատ օգտակար են: