Ինչ է երազել Հենրիխ Մխիթարյանը մանկության տարիներին

«Արսենալ»-ի պաշտոնական ալիքը ակումբի ֆուտբոլիստների հետ հարցազրույց է անցկացրել

Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունը հարցազրույցներ է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ, որտեղ նրանք խոսում են իրենց մանկական երազանքներից:

Իր երազանքների մասին պատմել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը.

«Մանուկ հասակում երազում էի սքայդայվինգի մասին՝ ինքնաթիռից ցատկելու: Այժմ, սակայն, պատրաստ չեմ դա անել:  Գուցե մի օր կատարեմ երազանքս, բայց ոչ այդքան բարձր տարածությունից»:

Մխիթարյանը նաև պատմել է  որ փոքրուց երազում էր «Լամբորջինի» ավտոմեքենա ունենալու մասին:

«Գնեցի այդ մակնիշի ավտոմեքենա երեք տարի առաջ, բայց արդեն վաճառել եմ այն»,- ասել է Մխիթարյանը: