Boeing-ը կրճատել է 737 MAX-ի խնդրահարույց մոդելի օդանավերի արտադրությունը

Ամերիկյան ընկերությունն ուշադրությունը կենտրոնացնի է ծրագրային ապահովման սերտիֆիկացման և ինքնաթիռները թռիչքային պատրաստականության բերելու վրա

Ամերիկյան Boeing ավիաընկերությունը վերանայել է 737 MAX մոդելի օդանավերի շինարարության ծրագիրը՝ կապված օդանավերի շահագործման հետ առաջացող բազմաթիվ խնդիրների հետ: 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ապրիլից ընկերությունը ամսական 42 ինքնաթիռ է թողարկելու 52-ի փոխարեն: Ընկերությունից նշել են, որ դա ժամանակավոր որոշում է, որը պայմանավորված է 737 MAX-ի մատակարարումների դադարով: 

Ամերիկյան ընկերությունն ուշադրությունը կենտրոնացնի է ծրագրային ապահովման սերտիֆիկացման և ինքնաթիռները թռիչքային պատրաստականության բերելու վրա: Աշխատակազմի կրճատում չի նախատեսվում: 

Հիշեցնենք, որ Boeing 737 MAX 8-ի մասնակցությամբ վերջին խոշոր ավիավթարը տեղի է ունեցել մարտի 10-ին Եթովպիայում, երբ Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող օդանավը կործանվել էր օդ բարձրանալուց 6 րոպե անց՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ: 

Դա վերջին հինգ ամսում երկրորդ խոշոր վթարն էր: Նախորդը տեղի էր ունեցել 2018-ի հոկտեմբերին. ինդոնեզական Lion Air ավիաընկերության ինքնաթիռն ընկել էր ծովը՝ հանգեցնել 189 մարդու մահվան: 

Ավիավթարներից հետո մի շարք երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Ավստրիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Կանադան, Չինաստանը, Վրաստանը, Մեքսիկան, Հնդկաստանը, Ճապոնիան և Ռուսաստանն արգելել են Boeing այդ մոդելի թռիչքները: