Ռուսաստանի էներգաօբյեկտների վրա Ուկրաինայի հարվածներին Մոսկվան ստիպված է եղել պատասխանել՝ ընդ որում՝ ձեռնպահ մնալով դա անել ձմռանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ․
«Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները ապառազմականացման մի մասն են, քանի որ դրանք ազդում են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության վրա»,- նշել է Պուտինը։
ՌԴ նախագահը իր հերթին նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հակված էր Ուկրաինայի հարցով խաղաղ լուծման, քանի որ Ռուսաստանը չի սկսել պատերազմը 2014 թվականին. «ՌԴ ընդդիմախոսներն արդեն հասկացել են, որ մարտի դաշտում անհնար է հաղթել Ռուսաստանին։ ՌԴ-ն պատրաստ է բանակցությունների, բայց առանց իրականության հետ ոչ մի կապ չունեցող սխեմաներ պարտադրելու։ Հակառակորդը անկյուն է մտել՝ հրաժարվելով բանակցություններից՝ մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելու ակնկալիքով»։
0Comments