ՔՊ-ական պատգամավորը «պադստավկա է արել» Փաշինյանին

Մանրամասներ
նիկոլ

Իշխանության ներկայացուցիչները շարունակում են ամեն կերպ սահմանափակել ազատ խոսքի իրավունքն ու վատթարացնել ԶԼՄ-ի գործունեության պայմանները:

Արցախի ու Հայաստանի անվտանգության, երկրի սահմանների պաշտապանության, աղետալի պատերազմի հետեւանքով առաջ եկած ու չլուծված, բանակն օր առաջ վերազինելու հարցերը թողած՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցերը, խոսքները մեկ արած, թևքերը քշտել, լրագրողներին են անցել: Մինչդեռ իրենց իսկ նախընտրական խոստումներից մեկն էլ վերաբերվում էր նրան, որ գալով իշխանության՝ ՔՊ-ականներն անելու են ամեն հնարավորն ու անհնարը լրագրողների իրավունքները պաշտպանելու, թափանցիկ աշխատելու համար, իսկ խոսքի ազատությունը ժողովրդավարական Հայաստանի այցեքարտն է լինելու:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մամուլն այսօր Հայաստանում ազատ է, քան երբևէ։