Մեկ ժամում Ռուսաստանը կարող է «պայթեցնել» Հայաստանը

Մանրամասներ
նիկոլ պուտին

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ասել է․

«Եվրոպական միության օժանդակությունը Հայաստանի դեպքում միայն բարոյական, լալահառաչ թղթեր են և այս ֆոնին իշխանությունները քացի են տալիս Ռուսաստանին՝ չհաշվարկելով, որ մենք 3 մլն հայրենակից ունենք ՌԴ-ում ապրող, որոնց տրանսֆերների շնորհիվ էստեղ իրենց ընտանիքներն ապրում են, չհաշվարկելով, որ ՀՀ ամբողջ անվտանգային բարձիկները՝ գազամուղ, ատոմակայան, երկաթգիծ, Լարսի ճանապարհ, Ռուսաստանի ձեռքին ա և մեկ ժամում Ռուսաստանը կարող է «պայթեցնել» Հայաստանը՝ էս իշխանության քաղաքականության արդյունքում. սա աբսուրդ է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի ասուլիսը