Եթե խնդիր ունեն «Արարատ» բառի հետ, թող ակումբը անվանափոխեն «Արագած», բայց կորտերը մնան իրենց տեղում. թենիսի չեմպիոն

Մանրամասներ
կորտեր

Մեկ կորտի համար գրունտի կառուցումը 20 հազար դոլար է. Օղակաձեւ զբոսայգուց 5 կորտ ուզում են տեղափոխել, արդյոք պետությունը 100 հազար դոլար տրամադրելու է նոր կորտեր կառուցելու համար:

Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 1990-1991 թվականներին Հայաստանի թենիսի չեմպիոն  Աստղիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչել եւ քանդել այնտեղ գտնվող թենիսի կորտերը:

«Եվ որտե՞ղ է կառուցվելու, Երեւանի կենտրոնում տարածք չկա, կարող է Նուբարաշենո՞ւմ կառուցվի, որը ձեռք չի տալիս եւ չեմ համարում, որ դա ճիշտ կլինի»,-ասաց նա՝ ապա հավելեց. «Մաքսիմալ, ինչի հետ մենք կարող ենք համաձայն լինել, եթե իրենք խնդիր ունեն «Արարատ» բառի հետ կապված, թող անվանափոխեն, բայց կորտերը մնան իրենց տեղում:

Ես որքան հասկանում եմ՝ մեր կառավարությունը Արարատ բառի հետ կապված խնդիր է տեսնում: Թող լինի «Արագած», բայց կորտերը մնան իրնց տեղում»: