Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Երևանում մասսայական ծառահատումների

Մանրամասներ
քաղաքապետարան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը և նրա աջակիցները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պայքարելով ծառերի հատման դեմ։

Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, նրանց հետ հանդիպման եկավ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հա ծառ է կտրել, այսինքն` 10 000 հատ, դա արվել է ոռոգման համակարգի ներդրմամբ։

Երևանի քաղաքային իշխանությունը տասնյակ այգիներ է վերականգնում` Մերգելյանի այգի, Դավթաշենի այգի, Դավիթ Անհաղթի այգի, Օղակաձև այգու հատվածներ և այլն։ Վերականգնել ենք նաև անտառներ` Սարալանջի հատվածում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ»,- ասաց քաղաքապետը։