Չգիտեմ՝ ինչն է խանգարել Ադրբեջանի և Նախիջևանի միջև երթևեկության բացմանը. Լավրով

Մանրամասներ
Լավրով

2021-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում, երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, լիարժեք պահպանում են ինքնիշխանությունն ու իրավասությունն այդ  երթուղիների նկատմամբ:

Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:

«2023-ի հունիսին եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում փոխվարչապետները պայմանավորվել են սկզբի համար վերսկսել երկաթուղային շփումը: Դա համաձայնեցված էր: Պուտինը դա քննարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովի կապակցությամբ Երևան կատարած այցի ժամանակ Փաշինյանի հետ առանձին շփման ընթացքում: Շատ լավ հիշում եմ, թե որքան դրական էր ամեն ինչ, բայց հետո այդ ամենն ինչ-որ տեղ գնաց: Մենք շատ լավ հասկանում ենք, որ պայմանավորվածություններից հետ կանգնելը հազվադեպ երևույթ չէ: Ես չգիտեմ, թե ինչն է խանգարել, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև երթևեկության բացման սկզբունքների վերաբերյալ այդ պայմանավորվածությունները թղթի վրա դրվեն: Բայց մենք գիտենք, որ արևմտյան ընկերների «բարի խորհուրդները» միշտ առկա են Հարավային Կովկասում, և այդ խորհուրդները երբեմն ընդունում է գործընթացի այս կամ այն մասնակիցը»,- ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ այդ խորհուրդներն ուղղված են ոչ թե շահերի հավասարակշռման հիման վրա տարածաշրջանի երկրների միջև լուծումներ գտնելուն, այլ Արևմուտքի աշխարհաքաղաքական նպատակների առաջմղմանը։

2021-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում, երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, լիարժեք պահպանում են ինքնիշխանությունն ու իրավասությունն այդ երթուղիների նկատմամբ:

«Վստահ եմ՝ նման հաղորդակցության այլընտրանք գոյություն չունի, դրա չափորոշիչներն ամրագրված են եռակողմ պայմանավորվածություններում: Երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության վերահոսկողության ներքո»,- եզրափակել է Լավրովը: